Ռոբերտոն Դսեղին ու տեղի ժողովրդին այնպես էր ինտեգրվել, որ թվում էր, թե հենց այնտեղ է նա ծնվել
LIFEԿուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը ներկայացնում է իր նոր` «Հայաստան» երգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին, որի պրեմիերայն կկայանա մայիսի 28-ին:
Մինչ տեսահոլովակի ամբողջական ցուցադրումը Life.panorama.am-ը զրուցել է Ռոբերտո Կել Տորեսի հայաստանյան ներկայացուցչի՝ Իրինա Վարդանյանի հետ: Նա մեզ հետ զրույցում պատմել է ոչ միայն տեսահոլավկի նկարահնաման մանրամասների, այլեւ հայերի եւ Հայաստանի նկատմամբ Ռոբերտոյի սիրո մասին.
«Տարիներ առաջ «Հայաստանի ձայնը 1»-ի եզրափակիչ փուլի շրջանակենրում որպես հատուկ հյուր Հայաստան գալով՝ Ռոբերտոն անասելի սիրել է Հայաստանը, մեր բնությունն ու եկեղեցիները: Լինելով տաք կուբացի՝ իր խոսքով Հայաստանի նման ջերմ երկիր ու հայերի նման անկեղծ ժողովուրդ ուրիշ ոչ մի տեղ չի տեսել: Ժամանակ առ ժամանակ Երեւանում ունենալով փոքրիկ համերգներ՝ այս պահին Ռոբերտոն նպատակ ունի առաջիկայում ավելի մեծամաշտաբ համերգ ունենալ Երեւանում, որտեղ կարող են ներկա գտնվել ավելի մեծ թվով հայ հանդիսատես»,- նշեց Իրինա Վարդանյանն ու պատմեց «Հայաստան» երգի ստեղծման պատմության մասին.
Շարունակությունն այստեղ:



