Yerevan, 16.August.2026,
00
:
00
BREAKING


Արտագաղթ. իրավիճակ ու հետևանքներ

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աշխարհի բոլոր երկրներում դեմոգրաֆիկ տեղաշարժեր պատմության տարբեր շրջափուլերում եղել են: Միգրացիոն այդ հոսքերն ամենատարբեր դրդապատճառներ են ունեցել՝ պատերազմներ, ցեղասպանություններ, տնտեսական խնդիրներ, մշակութային անհամատեղելիություն, ինչ-որ բնակլիմական հարցեր, աղքատություն կամ առավել լավ ապրելու դրդապատճառներ: Մի խոսքով արտագաղթը ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ:

Մենք փոքր ու թույլ ռեսուրսապահովվածությամբ երկիր ենք: Մեր կարևորագույն ռեսուրնսրեից մեկը հենց ազգաբնակչությունն է՝ քաղաքացին: Դեռ անկախացման առաջին տարիներից մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների զորու (պատերազմ, երկրաշարժ, տնտեսական ճգնաժամ) ՀՀ-ում տեղի են ունեցել ներքին ու արտաքին ուղղվածության խոշորագույն դեմոգրաֆիկ տեղաշարժեր: Նման ծանր պայմաններում այս ծավալի արտագաղթը խոշորագույն հարված էր պետությանը: Սակայն նշենք, որ պետությունը չէր կարոեղանում ապահովել կապիտալիզմին ոչ սովոր մարդկանց համար գոյատևման անհրաժեշտ պայմաններ, ուստի մարդիկ գնում էին արտերկիր առավել անվտանգ ու բարեկեցիկ կյանք փնտրելու:
Պատերազմից հետո, իրավիճակը մի փոքր շտկվեց: Վերականգնողական տնտեսության միտումները պայմաններ ստեղծեցին, որ ՀՀ-ում անգամ դրական սալդոյով միգրացիոն հոսքեր ֆիքսվեն :

Այս պարագայում հարկ է նշել, որ միգրացիոն տեղաշարժը ՀՀ-ում նաև ունի սեզոնային բնույթ, կապված աշխատանքային միգրացիայի՝ խոպանի հետ: Այսինքն հասարակության մի մասը տարվա մի զգալի հատվածում վարձու աշխատանքի էր մեկնում ՌԴ, իսկ ձմռանը վերադառնում: Սա մի կողմից՝ ապահովում էր/է որոշակի նվազագույն կենսամակադակ ՀՀ-ում ապրող նրանց ընտանքիների համար, մյուս կողմից՝ ձևախեղում հայ «ընտանիք» գաղափարի ողջ բովանդակությունը (Երբ հատկապես տղա երեխան ծնողին տարվա կտրվածքով տեսնում են 2 -3 ամիս, սա ունենում է լրջագույն բացասական հետևանքեր: Մյուս կողմից՝ վարձու աշխատողները հաճախ զուգահեռ ընտանիքներ են ունենում նաև ՌԴ-ում:) 
Հարկ է նշել, որ խոպանչիների՝ ֆինանսական տրանսֆերները մեծ դերակատարում էին/են ունենում նաև ՀՀ ֆինանսական-տնտեսական շուկայի համար, քանի որ կարևոր աշխուժություն են մտցնում ու ապահովում ապրանքների/ծառայությունների սպառման ծավալների մասով ու «փորկում» հայաստանյան շուկան:

Վերջին տարիներին 90-ականների կեսերի համեմատ արտագաղթի տեմպերը միգուցե և նվազել են, սակայն ասել, որ իրավիճակ է փոխվել դրական շեշտադրումով, իհարկե այդպես չէ: Գնացեք մարզեր, մտեք գյուղեր, տեսեք քանի ծուխ կա գյուղերում, ու քանիսում են լիարժեք ընտանքիներ ապրում, քանի 25-60 տարեկան տղամարդ կա մեր գյուղերում...

Արտագաղթը դանդաղ, սակայն լրջագույն վտանգ է մեր երկրի ու պետության համար: Այդ խնդրի լուծումը կապված չէ մեկ չինովնիկի, կամ մեկ հրամանի հետ: Իրավիճակ է պետք փոխել...

Արտագաղթի հետևանքները մեր նման երկրի վրա խիստ մեծ են ու բազմաթիվ. ես մի քանիսը կնշեմ.
- Տրամաբանական է. որքան արտագաղթը շարունակվի, այնքան մենք ավելի քիչ զինվոր ենք ունենալու, իսկ մենք, կարծեմ, պատերազմող երկիր ենք:
- Եթե նախկինում ցածր կամ միջին որակավորմամբ քաղաքացին էր լքում երկիրը, ապա այսօր մենք ունենք որակյալ կադրերի արտահոսք, ու պատճառները կապված չեն միայն սոցիալ-տնտեսական բարեկեցության հետ, այլ նաև սոցիալական արդարության բացակայության, կոռուպցիայի, օրենքի գերիշխանության դեֆիցիտի ու բազմաթիվ այլ հարցերի հետ: 
- Արդեն մի քանի տարի է, ինչ մի զգալի մասով փոխվել է արտագաղթի բնույթը. սեզոնայինը վերածվել է ընտանքիներով երկրից դուրս գալու տարբերակին: Այսինքն իր արմատները կտրում է ՀՀ-ի հետ: Մյուս կողմից եթե նախկինում «խոպանչին» գումար էր ուղարկում իր երկիր իր ընտանքիի համար, ապա այժմ ընտանքիով տեղափոխվելով հյուրընկալող երկիր, այդ գումարը այլևս ՀՀ չի մտնում՝ տնտեսության ու ընդահուր բարեկեցության վրա դրա հնարավոր բացասական հետևանքերի առումով նաև:
- Քաղաքացին «զինվոր» լինելուց բացի նաև «սպառող» է, իսկ արտագաղթելու պարագայում նա իր սպառման մասով, փաստորեն, փոքրացնում է մեր՝ առանց այն էլ փոքր շուկան: Դա ունենում է լրջագույն բացասական էֆեկտ տեղացի մանր ու միջին բիզնեսի համար, քանի որ սպառման ծավալները հանգեցնում են նրան, որ տեղական բիզնեսները սովորաբար փակվում են՝ դրանից բխող հետևաներով:
- Արտագաղթը, որքան էլ բարեկեցիկ լինի հյուրընկալ երկիրը, ուծացնում է ներգաղթյալ հայ ընտանքիին առնվազն 1-2 սերունդ հետո:

Ս.թ. ապրիլի 29 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվեց ՀՀ-ում մշտական բնակության քանակը, ըստ որի «2016թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2մլն 998 հազ. 600 մարդ, որից 1 մլն 907 հազ.-ը կազմում է քաղաքային բնակչությունը, իսկ 1 մլն 91 հազ. 600-ը՝ գյուղական: Նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12 հազ.-ով»: 
Քանի որ ես թվային տվյալներ չեմ կարող բերել, հրապարակած թվերի մասով զերծ կմնամ դիտարկումներից, սակայն արտագաղթի ծավալների ու ՀՀ-ում իրականում բնակվող մարդկանց քանակի վերաբերյալ կան նաև չափման այլ կոնկրետ մեխանիզմներ, որոնցով կարելի է հստակեցնել արդյոք թվերը հիմնավոր են...

Պետությունը պետություն է իր քաղաքացիով. եթե մենք դա վերջապես չգիտակցենք ու գործուն քայլեր չանենք, կարող ենք և ձախողել մեր բոլորի պետությունը:

Հ.Գ. Ի դեպ՝ Օ. ֆոն Բիսմարկը ասում էր. «Աշխարհում կա երեք տիպի սուտ՝ մեծ, փոքր ու վիճակագրություն....»

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages