Կործանված A320-ի օդաչուների խցիկում ջերմաստիճանի աճ Է գրանցվել
SOCIETYՄիջերկրական ծովի երկնքում ավիաաղետից մի քանի րոպե առաջ տվիչներն EgyptAir ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի օդաչուների խցիկում պատուհանի ջերմաստիճանի աճ են գրանցել: Այս մասին հայտնել Է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը:
Հրատարակության տվյալներով՝ երկրորդ օդաչուի կողմից ապակու ջերմաստիճանի աճի վերաբերյալ հաղորդումն ստացվել Է Գրինվիչի ժամանակով 00:26-ին: Ինքնաթիռից ազանշանները շարունակել են ստացվել եւս երեք րոպե նախքան ռադարների Էկրաններից դրա անհետանալը:
Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից թռչելու պահից ինքնաթիռից ընդամենը 11 հաղորդում Է ստացվել նրա տեխնիկական վիճակի մասին: Առաջին երկուսը վկայում են, որ Airbus-ի շարժիչները սարքին են եղել:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



