Պատրաստ ենք աջակցել ՏՏ ոլորտում ցանկացած ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը. վարչապետ
SOCIETYՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին, որի ժամանակ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանը և նորարարական գաղափարների խթանմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, բարձրակարգ կադրերի պատրաստմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում ՏՏ բնագավառի ակտիվ զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



