Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և մարզերում

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 24-ին, ժամը 18.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 11-րդ հարկում մետաղյա թիթեղը քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ամրացրել են մետաղյա թիթեղը (մոտ 1 քմ):

Նույն օրը ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի թիվ 11 շենքի մոտակայքում ուժեղ քամու պատճառով ծառի ճյուղը պոկվել, ընկել է էլ. լարերի վրա. անհաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

Ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկի բակում գտնվող թթենու ճյուղերը քամուց պոկվել և կախվել են տան մուտքի մոտ՝ փակելով ելումուտի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառի կախված ճյուղերը և տեղափոխել են անվտանգ տարածք:

Մայիսի 24-ին, ժամը 16.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 21 հասցեում գտնվող մանկապարեզի բակում ուռենու ճյուղը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառի կախված ճյուղերը և տեղափոխել են անվտանգ տարածք: 

Իսկ ժամը 16.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/5 շենքի (9 հարկանի) տանիքի ծածկը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են տանիքի ծածկը (իզոգամը)՝ 5 քմ:

Մայիսի 24-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 23-ին ուժեղ քամուց պոկվել է Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի տանիքի թիթեղը և հայտնվել ծառի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ապամոնտաժել են թիթեղը (2 քմ):

Մայիսի 24-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կատովսկի փողոցի տներից մեկի մոտակայքում թթենին շրջվել, ընկել է էլեկտրական լարերի վրա՝ մասնակի փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կտրել են էլ․ լարերը և ծառը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Նույն օրը ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 41/1 շենքի տանիքի մետաղյա թիթեղները ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում քամուց թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են կախված մետաղյա թիթեղը:

Մայիսի 24-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 5-րդ փողոցի թիվ 5 շենքի տներից մեկի տանիքը ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում քամուց պոկվել է, ընկել մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա և հարակից տարածք, ինչի հետևանքով վնասվել են մոտ 6 տան էլ. լարեր և հեռախոսագծեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գազատար խողովակի վրայից հեռացրել են տան տանիքը (մոտ 20 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Մայիսի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի թիվ տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է մոտակա տան բակ. բնակիչներն արգելափակվել են բակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշիլ Գորկի փողոցի Գ. Մ.-ին պատկանող տան 256 քմ մակերեսով տանիքից մոտ 130 քմ պոկվել և ընկել է Է. Մ.-ին պատկանող տան այգին և վնասել է Հ. Մ.-ի պատկանող տան տաղավարը, 2 պատուհան և փակել տան մուտքը:

Փրկարարներն ամրացրել են տանիքի մնացած հատվածը և ազատել տան մուտքը: 

Մայիսի 24-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 58/18 տան տանիքը ս.թ. մայիսի 23-ին ժամը 15.00-ից մինչև 16.00-ն ուժեղ քամու հետևանքով վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է Ա. Հ.-ին պատկանող տան տանիքի մետաղյա ծածկը մոտ 80 քմ և տանիքի փայտյա կառուցատարերը։ 

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 9-րդ փողոցում՝ Մշակույթի տան մոտակայքում, ս.թ ապրիլի 23-ի ուժեղ քամուց տանիքից թիթեղը պոկվել և ընկել է էլ. սյան վրա, որը բարձր լարման տակ է գտնվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թիթեղը իջեցրել և տեղափոխել են ավտանգ տարածք:

Մայիսի 24-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի տանիքի երկաթյա թիթեղները ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում քամուց պոկվել են և ընկել մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել և անվտանգ տարածք են տեղափոխել 2 թիթեղ (մոտ 12 քմ):

Մայիսի 24-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մայիսի 23-ին ուժեղ քամուց թթենու ճյուղը պոկվել և հայտնվել է Երևանի Կիևյան փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկում՝ լվացքի պարանների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

Մայիսի 24-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի երկաթյա թիթեղները թուլացել են և ընկել գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների գնությունը:

Փրկարարները ապամոնտաժել են գազատար խողովակի վրա ընկած տանիքի մետաղյա թիթեղները՝ մոտ 30 քմ:

Նույն օրը մյիսի 24-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լևոնյան փողոցի տներից մեկի տանիքը ս.թ մայիսի 23-ին, ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում ուժեղ քամուց պոկվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 27 տան տանիքը՝ մոտ 25 քմ, ուժեղ քամուց քշվել և ընկել է թիվ 28 տան բակ: 

Մայիսի 24-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 24 շենքի 2-րդ մուտքի տանիքը ս.թ մայիսի 23-ի, ժամը  16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում թուլացել է. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ապամոնտաժել են 1.5 քմ և ամրացրել՝ 5 քմ թիթիեղ:

Մայիսի 24-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղու թիվ 17 շենքի տանիքի մետաղյա թիթեղը (մոտ 30 քմ) ս.թ մայիսի 23-ի ժամը 16:00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում ուժեղ քամուց պոկվել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են բնակարանների պատշգամբի մետաղյա թիթեղները (մոտ 30 քմ): 

Իսկ ժամը  09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 3/1 շենքի մոտակայքում մետաղյա թիթեղը պոկվել և ընկել է ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները ծառի վրայից հեռացրել են մետաղյա թիթեղը (մոտ 3 քմ):

Մայիսի 24-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ բարդու ճյուղն ընկել է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 4 շենքի 4-րդ հարկի պատշգամբի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարները 3-րդ հարկի պատշգամբի վրայից հեռացրել են բարդու ճյուղը:

Մայիսի 24-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող բարդու ծառը թեքվել և ընկել է էլ. լարերի և հարակից խանութի տանիքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները հեռացրել են շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքին ընկած ծառի ճյուղերը: 

Մայիսի 24-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքում ս.թ մայիսի 23-ի ժամը 16.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած հատվածում ուժեղ քամուց անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են անձրևատար խողովակը՝ մոտ 4 մ երկարությամբ:

Մայիսի 24-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 209 շենքի տանիքի ալեհավաքը պոկվել և ընկել է շքամուտքի ծածկի տակ. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծածկի տակից դուրս են բերել ալեհավաքը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California