Բժիշկները երջանկության նոր բանաձև են ներկայացրել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Նոթինգեմ Թրենտի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ այլ մարդկանց շրջապատում գտնվելն ավելի երջանիկ է դարձնում: Պարզվել է, որ ընկերական շրջապատում գտնվող մարդն իրեն ավելի թեթև ու հանգիստ է զգում և ավելի հեշտ է ապրում:
Հետազոտություններին մասնակցել է 4 հազար մարդ: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ կոլեկտիվի անդամ է, սակայն ոչ բոլորն են իրենց այդ կոլեկտիվի մասնիկը զգում: Այս, թվում է թե, մանրուքը շատ բան է որոշում մարդու կյանքի որակի հարցում: Պարզվում է, որ ավելի երջանիկ ու կյանքից բավարարված են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց զգում են իրենց կոլեկտիվի՝ ընտանիքի, ընկերական, գործընկերային միջավայրի մի ամբաժան մասնիկը: Իսկ նման զգացողություն ունենալու համար գիտնականները խորհուրդ են տալիս մտերմանալ կոլեկտիվի անդամների հետ:



