Չաման ու մածուն. հրաշալի համադրություն՝ արագ նիհարելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Նիհարելու լավագույն միջոցը նյութափոխանակոևթյան արագացումն է,որին կարելի է հասնել որոշակի բնական բաղադրիչներ օգտագործելով։
Նիհարելու համար քաղցած մնալը կարող է լինել Ձեր թշնամին։ Այնինչ կարելի է նիհարել ընդամենը համադրելով որոշակի սննդամթերքներ, որոնք կխթանեն նյութափոխանակությունը և կիջեցնեն կիլոգրամները։
Իրանի բժշկական համալսարանի հետազոտողները կազմել են գիրության խնդիրներ ունեցող կանանց 2 խումբ՝ յուրաքանչյուրը 44 հոգուց բաղկացած։ Երկու խմբին խորհուրդ է տրվել ուտել սովորականից 500 կալորիա պակաս։
Առաջին խմբին նաև խորհուրդ է տրվել օրական ուտել 3 գրամ չաման՝ 140 գրամի մածունի հետ խառնած։ Երկրորդ խումբն օգտագործել է միայն մածուն՝ առանց չամանի։
Երեք ամիս անց հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մածուն ու չաման օգտագործած կանայք 6կգ ավելի շատ են նիհարել, քան երկրորդ խմբի կանայք։
Ըստ հետազոտողների, ապացուցված է, որ չամանն արագացնում է նյութափոխանակությունը և նիհարեցնում։



