Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանական ուժերի համատեղ «Կոբալտ-2016» զորավարժությունները

SOCIETY

Հայաստանի Բաղրամյան զորավարժարանում տրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման օպերատիվ ուժերի զորավարժությունների մեկնարկը: «Կոբալտ 2016» զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ոստիկանության ստորաբաժանումները: Զորավարժություններին  կմասնակցի շուրջ 500 մարդ: Զորավարժություններին ներկա կլինեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների պատվիրակությունները՝ներքին գործերի փոխնախարարների գլխավորությամբ: Զորավարժությունների եզրափակիչ փուլին կմասնակցեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ոստիկանապետ Վլադաիմիր Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ երկու ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները օրվա ընթացքում կանցկացնեն համատեղ հատուկ տակտիկական զորավարժություններ:«Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի ոստիկանության, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսասատանի ներքին գործերի նախարարությունների հատուկ նշանակության ուժերը: Զորավարժություններին մասնակցում են նաև Հայաստանի պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները՝ հատուկ ռազմական տեխնիկայի ներգրավմամբ»,-  նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ զորավարժությունների նպատակն է ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանության այն կառույցների վերապատրաստումն է, որոնց պարտականությունների մեջ է մտնում ահաբեկչական խմբերի բացահայտումը և լիկվիդացումը: «Կոբալտ- 2016» եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: Կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Ö ‡ Տաջիկստանի պատվիրակությունները՝ ներքին գործերի փոխնախարարների գլխավորությամբ: Կլինեն պատվիրակներ նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական կառույցից և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնից»,- եզրափակեց Հովհաննիսյանը՝ հայտարարելով զորավարժությունների մեկնարկի մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են անկացվում: «Նախիկինում մենք նման զորավարժություններ անցկացրել ենք Ռուսաստանի, մյուս պետությունների տարածքում, բայց Հայաստանում առաջին անգամ ենք անցկացնում: Այս զորավարժությունների յուրահատկությունը նրանում է, որ իրականացնում ենք սերտ համագործակցությամբ: Այսինքն, մենք որոշում ենք հիմնական առաջադրանքը, որը մեր իրավապահ մարմինների պայքարն է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ՝ զ ինված ուժերի հետ համագործակցությամբ: Մասնավորապես, այս զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի զինված ուժերը»,-ասաց Սեմերիկովը:

Նա հավելեց, որ զորավարժություններն իրենց համար շատ կարևոր նշանակություն ունեն այն համատեքստում, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հանձնարարել են 2016թ. հատուկ ուշադրություն դարձնել խաղաղապահ առաքելությանը, ջանքեր ներդնել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու առումով: «Ահա այս քայլերն ենք մենք իրականացնում, և այս զորավարժությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր մարտական պոտենցիալի ամրապնդման առումով: Զորավարժությունների ընթացքում լուծվելու են շատ առաջադրանքներ: Մենք մա յիսի 26-ին զորավարժությունների ակտիվ փուլում կցուցադրենք այդ ամենը, թե ինչպես են մեր ստորաբաժանումները գործելու»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:

ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ, «Կոբալտ -2016» զորավարժությունների շտաբի ղեկավար Բակուր Աղաջանյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ համաձայն ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության  համատեղ միջոցառումների պլանի՝ մայիսի 24-26-ը անդամ երկրների հատուկ նշանակության ուժերի կազմավորմամբ  անց են կացվում համատեղ մարտավարական զորավարժություններ: «Զորավարժությունների նպատակն է հատուկ նշանակության ուժերի կողմից հատուկ օպերացիաների անցկացումը՝ զինվորական քանակակազմի մասնակցությամբ: Զոր ավարժություններին մասնակցելու է մինչև 500 մարդ, ներգրավված է լինելու զրահատեխնիկա, հատուկ տեխնիկա: Հայկական կողմից զորավարժություններին մասնակցում են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները, ոստիկանության զորքերը, փորձագիտական ուղեկցող գումարտակը, բուժվարչության աշխատակիցները, զինված ուժերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումը»,- նշեց Աղաջանյանը:

Նա հավելեց, որ զորավարժություններին ներգրավված է լինելու նաև 4 ուղղաթիռ, որոնցից երկուսը կլինեն մարտական, երկուսը՝ տրանսպորտային: Զորավարժությունների ակտիվ փուլը և փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference