EgyptAir-ի ինքնաթիռի կործանման զոհերի աճյունների փորձաքննությունը վկայում է պայթյունի մասին
SOCIETYEgyptAir-ի ինքնաթիռի կործանման զոհերի աճյունների փորձաքննության արդյունքները վկայում են, որ օդանավում պայթյուն Է եղել: Այդ մասին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը հայտարարել են Եգիպտոսի այն ծառայությունների ներկայացուցիչները, որոնք ավիաաղետ ի զոհերի՝ մայիսի 20-ին հայտնաբերված մարմնամասերի հետազոտում են անցկացնում:
Ավելի վաղ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին մամուլի ասուլիսում հայտնել Է, որ կործանված A320 ինքնաթիռում ահաբեկչական գործողության հավանականությունն ավելի մեծ Է, քան տեխնիկական անսարքության հավանականությունը:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



