Ինչպես են նախաճաշում աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)
LIFEՆախաճաշն օրվա կարևորագույն ժամանակահատվածն է, երբ մարդն էներգիա է ստանում իր ամբողջ օրվա ընթացքում լիարժեք գործելու համար, գրում է fishki.net-ը։
Շատ երկրներում դրանք տարբեր են, իսկ որոշ երկրներում էլ բոլորովին նման չեն նախաճաշի, այլ ավելի շուտ՝ ճաշի։
Կայքը ներկայացնում է ֆոտոշարք, որով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես են նախաճաշում աշխարհի տարբեր երկրներում։
Ռուսաստան. թխվածքաբլիթներ կաթնաշոռից

Հնդկաստան. Իդլի, որը պատրաստվում է Հնդկաստանի հարավային բնակավայրերում։ Այն պատրաստված է սև բրնձի ալյուրից և մատուցվում է բրնձով, հատուկ սոուսով և համեմունքներով։

Կորեա. Ձվածեղի ռուլետներ, որոնք պատրաստվում են բանջարեղեններից, ձվից և մսից։ 

Նիգերիա. Մոի-մոին իրենից ներկայացնում է լոբու խյուս, որը փաթաթում են տերևների մեջ և շոգեխաշում։

Լեհաստան. Հացաբուլկիներ, որոնց մեջ դրվում է երշիկ և պանիր, կամ կարագ և ջեմ։ 

Կոլումբիա. Չանգուա ապուր, որը պատրաստում են կաթով և ձվով։ 

Բրազիլիա. Հաց, պանիր, խոզապուխտ և կաթով սուրճ։ 

Չինաստան. Դիմսամ, որը բաղկացած է ժասմինի թեյից, հավից և բանջարեղենից, բրնձի ապուրից և սոյայի սոուսով բրնձի լապշայից։ 

Շվեյցարիա. Մյուսլի, որի վրա լցնում են կաթ և տարատեսակ կտրատված մրգեր։ 

1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



