Ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ երկխոսություն չի վարում .Մարկ Թոներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ երկխոսություն չի վարում Սիրիայում համատեղ օպերացիաների անցկացման վերաբերյալ, ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
«Մենք նրանց հետ չենք խոսում համատեղ օպերացիաների մասին», -ընդգծել է նա:
Թոները մանրամասնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Սիրիայում հրադադարի ռեժիմի կայունացման վերաբերյալ կայուն մեխանիզմի ստեղծման հարցը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը կոչ էր արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով:



