Դեւիդ Քեմերոնն իր տիկնոջ համար բանեցված ավտոմեքենա Է գնել 2,1 հազար դոլարով
SOCIETYՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր տիկնոջ՝ Սամանթայի համար բանեցված Nissan Micra ավտոմեքենա Է ձեռք բերել1495 ֆունտ ստեռլինգով (շուրջ 2180 դոլարով), տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով газета Guardian թերթին:
Օքսֆորդշիրի կոմսությունում բանեցված ավտոմեքենաների ավտոսրահի սեփականատեր Յան Հարիսը հրատարակությանը պատմել Է, որ երբ իր հետ կապվել Է վարչապետի անվտանգության ծառայությունը, ինքը մտածել Է, թե ընկերներն են կատակում իր հետ: Հարիսի զրուցակիցները նրան հայտնել են, որ վարչապետը կցանկանար մեքենան տեսնել ուրբաթ երեկոյան:«Չհասցրեցի աչքս բացել, երբ հայտնվեց պարոն Քեմերոնը՝ թիկնապահներով, եւ ես մտածեցի, որ դա իրականում Է տեղի Է ունենում»,-ասել Է Հարիսը:
Նրա խոսքով՝ ավտոմեքենան տեսնելու հաջորդ օրը վարչապետը վերադարձել Է ավտոսրահ եւ գնել այն: Հարիսը նախարարների կաբինտեի ղեկավարին ընդունել Է որպես սովորական հաճախորդի, նա զեղչ չի տրամադրել վարչապետին:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեմերոնն ինքը ամենից հաճախ տեղաշարժվում Է Jaguar զրահապատ ծառայողական ավտոմեքենայով: Աշխատանքից ազատ ժամանակ Քեմերոնն օգտագործում Է Honda CR-V ավտոմեքենա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



