5-րդ եթերաշրջան կլինի, թե ոչ, թող մնա անակնկալ. Գրիգոր Դանիելյանն ամփոփում է «Ֆուլ հաուս»-ի երևանյան առաջին համերգների արդյունքները
LIFE«Ֆուլ հաուս»-ի երեւանայն շոու ներկայացումն արդեն իրականություն է, որի մասինLife.panorama.am-ը պատմել է: Երեւանյան առաջին համերգներից հետո Life.panorama.am-ի հետ արդյունքներն է ամփոփել «Ֆուլ հաուս» սիթքոմի սցենարի հեղինակ ու դերասան Գրիգոր Դանիելյանը:
«Մեզ համար շատ պատասխանատու էր երեւանյան համերգը նախ նրա համար, որ մեր տեղի հանդիսատեսը շատ ավելի խստապահանջ է, քան սփյուռքահայ հանդիսատեսը, եւ հետո մեր համերգը համընկավ Արցախում տիրող լարված շրջանի հետ, իսկ այդ պարագայում շատ ավելի դժվար էր մարդկանց ծիծաղ պարգեւելը, ինչը վստահաբար ստացվեց մեզ մոտ: Մենք կարողացանք երկու ժամ շարունակ մարդկանց ժպիտ պարգեւել եւ կտրել առօրյա հոգսերից»,- նշեց Գրիգորն ու անդրադարձավ «Ֆուլ հաուս»-ի շոու ներկայացման վերաբերյալ հնչած կարծիքներին.
«Շատ ոգեւորիչ է, երբ կատարածդ աշխատանքի վերաբերյալ բացառապես դրական կարծիքներ ես լսում: Պետք է նշեմ, որ մեզ համար արձագանքները եւ սպասելի էին, եւ անսպասելի. Սպասելի էր այնքանով, որ մտածում էինք, որ կհնչեն լավ արձագանքներ, իսկ անսպասելի էր այն, որ վատ արձագանքներ չեղան: Իհարկե, կարող էին լինել եւ վատ կարծիքներ, բայց ուրախ ենք, որ կարողացանք բավարարել նաեւ մեր երեւանյան հանդիսատեսին: Առաջին համերգային օրերից հետո կարող եմ ասել, որ մեր առաքելությունը կատարված է»:
Շարունակությունն այստեղ:



