Դավթաշենում և Արաբկիրում ջրանջատումներ կլինեն
SOCIETY«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին Դավթաշենում և Արաբկիրում սպասվող ջրամատակարարման ընդհատումների մասին:
- Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ զանգվածի 21-ից-26, 3-րդ զանգվածի 30, 31 համարների, 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական կոմիտեի ավանի ջրամատակարարումը:
- Պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 25-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կոմիտասի պող. 40, 42, 44, Վրացական փող. 1-ից-10, Փափազյան փող. 15, 17, Սունդուկյան փող. 19, 27, Վաղարշյան փող. 15, 18 համարների, Հր. Քոչար փող. 9-ից-169 և Ն. Զարյան փող. 1-ից-15 համարների ու անհատական տնատիրությունների, Ռիգայի փողոցի ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



