Սիրիայի բանակը ԻՊ-ից ազատագրել է Դեր Զորի հայկական գերեզմանատունը
INTERNATIONAL NEWSՍիրիայի արաբական բանակի 137-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները մայիսի 23-ին Հանրապետական Գվարդիայի 104-րդ օդադեսանտային բրիգադի ստորաբաժանումների հետ համատեղ «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հայկական գերեզմանատունը։
Բանակն այդ տարածքն ազատագրել է քաղաքի արեւմուտքում նույն օրը ԻՊ գրոհայինների իրականացրած հարձակումները հետ մղելու ժամանակ։ Որպես ԻՊ չհաջողված հարձակման հետեւանք՝ բանակային ստորաբաժանումներն օգտվել են հակագրոհի հնարավորությունից եւ ազատագրել գերեզմանատունը, հայտնում է Almasdarnews-ը։
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



