Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


«Անկախ իմ լավ կամ վատ տրամադրությունից՝ իմ եթերում միշտ Արև է». Կարինե Վանեսյան

SOCIETY

Լոռու մարզի առաջին ռադիոկայանը «Միգ»-ն է, (ներկայիս՝ «Վանաձորի ՄԻԳ»-ը), որը բացվել է համանուն հեռուստաընկերությանը կից: Ռադիոյով առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1998թ.: Փորձնական եթերաշրջանում վանաձորցիները 103.8 հաճախականությամբ հիմնականում լսում էին ռուսաստանյան «Նոստալջի» ռադիոկայանի հաղորդումները, որոնք ընդմիջվում էին տեղական լուրերով ու գովազդներով: Իսկ մեկ տարի անց ամերիկացի լրագրող Ջորջ Պապագանիսի անցկացրած դասընթացներից հետո «ՄԻԳ»-ը նախընտրեց ողջ օրվա եթերացանկում ընդգրկել սեփական արտադրության հաղորդումներ:

Նյութական սուղ հնարավորություններով փոքր քաղաքում ինքնաֆինանսավորվող ռադիոյի համար շատ դժվար էր հովանավորներ գտնել՝ շարունակական եթեր ապահովելու համար, սակայն շնորհիվ ունկնդիրների, հասարակության շրջանում ունեցած վստահության՝ «ՄԻԳ»-ի աշխատակիցներին հաջողվել է ռադիոնախագծերի շրջանակում համագործակցել քաղաքի գովազդաշուկայում վարկանիշ ունեցող խանութ-սրահների, անհատ ձեռնարկատերերի, գործարարների հետ: Այսկերպ դժվարությամբ հայթայթելով որոշ ֆինանսական միջոցներ՝ ռադիոյի նվիրյալներ Տարոն Դանիելյանը, Լիլիթ Նալբանդյանը, Վոլոդյա Զաքարյանը, Գրիշա Հարությունյանը, Կարինե Վանեսյանը և մյուսներն արդեն 18 տարի անմնացորդ նվիրումով անխափան են պահում «ՄԻԳ»-ի ռադիոեթերը:

Ռադիոլրագրողի կոչման և «ՄԻԳ»-ում ռադիոհաղորդավարի իր երկարամյա աշխատանքի մասին է պատմում վանաձորցիների կողմից սիրված Կարինե Վանեսյանը:

«Դեռ 7-8 տարեկանից «Ստերեո Ստուդիայի» հաղորդումներից հնչող Կարեն Վարդանյանի քաղցր ու հարազատ ձայնն ուղեկցում էր ինձ: Ռադիոեթերի իմ առաջին ուսուցիչը եղավ հենց նա, ում անսխալ խոսքն ու գրագետ ձևակերպված մտքերը ներշնչանքի աղբյուր դարձան ինձ համար, իմ առջև նպատակ դրեցի՝ պետք է անպայման հաղորդավար դառնամ, զբաղվեմ լրագրությամբ, պետք է աշխատեմ ռադիոյում: Ահա այս երազանքն էլ դարձավ նպատակ և իրագործվեց: Երբ ինձ հարցնում էին, թե ինչու չեմ փորձում այլ տեղ աշխատել, ֆինանսապես ավելի կայուն ու հարմարավետ պայմաններում, ինձ թվում էր՝ այդ մարդիկ իմ վատն են ուզում, ուզում են կտրել այն աշխարհից, որտեղ ես իմ հարազատ, մշտական անկյունն եմ գտել, որտեղ ինձ միշտ ապահով եմ զգում:

Գրագետ, տրամաբանված խոսքը, հաճելի ձայնը, ունկնդիրներին կտրելով առօրյա հոգսերից, նրանց համար պետք է նորություն լինեն, ուսուցանող: Եթերում մարդիկ պետք է զգան հոգուդ ժպիտը, դրական ու լավատեսական տրամադրությունդ: Ամեն օր հյուրընկալվելով ընտանիքներում՝ պետք է կարողանաս մարդկանց թեթևություն պարգևել: Միայն այս դեպքում է դրսևորվում ռադիոհաղորդավարի մասնագիտական վարպետությունը: Անկախ իմ լավ կամ վատ տրամադրությունից՝ իմ եթերում միշտ Արև է»,- ասում է Կարինեն:

Հաղորդավարի՝ բնավորությամբ աշխույժ լինելն էլ է անշուշտ նպաստում դրական, կենդանի եթերի կազմակերպմանը: Դա կախված է նաև ռադիոլսողների արձագանքից, բարձրացված հարցերի կամ առաջ քաշված թեմաների շուրջ նրանց տեսակետներից և ունկնդիրների ցուցաբերած հետաքրքրությունից:

«Շատերը կարծում են, որ ռադիոյում աշխատելը հեշտ է, որ մատչելի է բոլորին: Թյուր կարծիք է հատկապես սկսնակների մոտ: Ես չեմ ընդունում, որ ոմանք, պատահաբար հայտնվելով բարձրախոսի դիմաց, սեթևեթելով մարդկանց ականջներն են սղոցում իրենց ծվծվան ձայնով և չփայլատակող ուղեղով: Պարզապես չզլանանք հիշեցնել, որ ռադիոյում կարևորվում է և ձայնը և սրընթաց միտքը և ամենակարևորը՝ աշխատանքում ներդրած հոգին: Խելացի ունկնդիրը միանգամից տարբերում է հոգով կատարված աշխատանքն արհեստականից: Ես մինչ օրս էլ հուզվում ու լարվում եմ եթերում, ինչը շատ բնական է»,- ասում է նա:

Կարինեն սիրում է իր լսարանը, նրա համար է եռանդով ու մեծ սիրով աշխատել երկար տարիներ՝ առանց հանգստյան օրերի, վաղ առավոտից մինչ ուշ երեկո, ոչ բավարար նյութական, տեխնիկական և աշխատանքային այլ պայմաններում՝ առողջությունը վնասելով:

«Ռադիոն իր կանոններով և պայմաններով նույնիսկ դաժան է, հատկապես, երբ աշխատում ես ոչ հարմարավետ պայմաններում՝ զրկվելով անգամ առողջությունից: Երբեմն այնքան գերծանրաբեռնված էի աշխատում, որ անգամ չէի հասցնում ծանոթանալ նյութերիս, քանի որ, բացի լուրերից, բազմաթիվ աշխատանքներով էի զբաղված ռադիոյում, տարբեր հաղորդաշարեր էի պատրաստում՝ վարելով նաև ուղիղ եթերներ: Չնայած այդ իրավիճակին էլ էի հմտացել և ուղիղ եթերից էի խմբագրում ասելիքս, որից հաղորդումս բնավ չէր տուժում:

Ես և սիրելի գործընկերուհիս՝ Լիլիթ Նալբանդյանը, «Միգ» ռադիոյի ամենաերկարակյացներս, արել ենք անգամ անհնարինը, որ ռադիոն ներկայանալի լինի իր լսարանին: Այս ամենի լավագույն գնահատականը մենք ստացել ենք միմիայն մեր անդավաճան ունկնդրից, ինչի համար անչափ շնորհակալ ենք և մեզ իրապես գնահատված ենք զգում»,- ասում է ռադիոհաղորդավարը՝ այս առումով ռադիոյում կարևորելով ընտրյալների մուտքն ու հաստատումը և շեշտում, որ նրանց հանդեպ տնօրինության վերաբերմունքն ու գնահատանքն էլ պետք է փոխվի դեպի ավելի դրականը:

Ադրինե Թորոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California