Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ռոսգոստրախ Արմենիան ամփոփեց ուսանողների մրցույթի արդյունքները

SOCIETY

ՌՈՍԳՈՍՍՏԱՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների համար հայտարարված մրցույթի առաջին ՝ ռեֆերատների փուլի արդյունքները: Հաղթող են ճանաչվել.

- Շուշանիկ Գյոլչանյան

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի

- Անահիտ Ավետիսյան

ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

- Սինարա Ղարիբյան

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մասնակցության հայտ ներկայացրած 60 ուսանողներից 23-ը աշխատանքները հանձնել էին սահմանված ժամկետում:

Յուրաքանչյուր աշխատանք գնահատվել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության 3 մասնագետի կողմից՝ 5 բալային համակարգով: Առավելագույն բալեր հավաքած 13 աշխատանքների հեղինակները հրավիրվել էին պաշտպանելու իրենց ռեֆերատները:

Երեկ մեկնարկած երկրորդ՝ նոր ապահովագրական պրոդուկտի մշակման փուլին մասնակցելու իրավունք է ստացել 9 ուսանող.

- Առաջին փուլի հաղթողները,

- 4 բալից ավելի հավաքած ուսանողները

- ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ անվանական կրթաթոշակ ստացող ուսանողները

Առաջին փուլի հաղթող ճանաչված ուսանողներին պատվոգրեր և մրցանակներ հանձնեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը: Իր խոսքում նա նշեց. «Բացի այս մրցույթից մենք իրականացնում ենք մի շարք այլ կրթական ծրագրեր, որոնք համարում ենք հաջողված. դրա մասին են վկայում հետևյալ թվերը. նախագծերին մասնակցած ուսանողներից 50-ը այսօր հանդիսանում են մեր ընկերության հաստիքային աշխատողներ, իսկ դա կազմում է Ընկերության ընդհանուր աշխատակազմի մոտ 15% -ը: Իսկապես դա արդյունավետության բարձր ցուցանիշ է: Ապահովագրական բիզնեսի հաջողության գլխավոր գրավականը մարդն է, և կրթության մեջ միջոցների ներդրումը մեզ համար առաջնային է: Ստեղծել քաղաքակիրթ ապահովագրական շուկա Հայաստանում՝ մեր առաքելությունն է, և ՀՀ, 0001 Հյուսիսային պողոտա 1, Հեռախոս` (010) 59-10- 10 ստանձնած առաքելության շրջանակներում մենք շարունակելու ենք խորացնել մեր համագործակցությունը ԲՈՒՀ-երի և ուսանողության հետ»:

Ուսանողներին շնորհավորեցին նաև արարողությանը ներկա գտնվող ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները, մասնավորապես ՀԱԱՀ ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանը,ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ՀՊՏՀ Բանկային գործ և ապահովագրական գործ ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր Արամյանը:

Առաջին անգամ անցկացված մրցույթի հաղթողը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, Մոսկվայում ստաժավորումից հետո աշխատանքի է հրավիրվել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերություն, և այսօր հանդիսանում է Նոր պրոդուկտների մշակման բաժնի մասնագետ:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հաղթողները կստանան դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300,000 դրամ, երկրորդ՝ 200,000 դրամ և երրորդ՝ 100,000 դրամ: Գլխավոր մրցանակ՝ եռօրյա այց Մոսկվա, որի ընթացքում հաղթողը կանցնի ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում, ինչպես նաև կմասնակցի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներին:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank