18-ամյա աղջիկը փախցրել է 13-ամյա տղային
LIFEԹուրքիայում 18-ամյա աղջիկը փախցրել է 13-ամյա մի տղայի՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Haberturk-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Տրապիզոնում: Այն բանից հետո, երբ նույն օրն անհետացել են վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի 18-ամյա Է.Ք.-ն և նրա հարևան, միջին դպրոցի աշակերտ 13-ամյա Մ.Թ.-ն, վերջիններիս ծնողներն անհանգստացել են և դիմել ոստիկանություն:
Սակայն երեք օր անց աղջիկն ու տղան վերադարձել են տուն: 18-ամյա Է.Ք.-ի ծնողներն իմանալով, որ իրենց աղջիկը եղել է հարևանի տղայի հետ, բողոքել են ոստիկանությանը` հայտարարելով, թե իրենց աղջկան փախցրել է 13-ամյա Մ.Թ.-ն: Վերջինիս ընտանիքը պնդել է հակառակը: Եվ միայն այն բանից հետո, երբ երիտասարդները ցուցմունք են տվել ոստիկանությունում, ամեն ինչ իր տեղն է ընկել:
«Փախել եմ սեփական ցանկությամբ: Սեփական ցանկությամբ էլ սեռական հարաբերության մեջ եմ մտել Մ.Թ.-ի հետ»,- հայտարարել է 18-ամյա աղջիկը:
«Ոչ ոքի չեմ փախցրել: Նա ինձ համոզեց և տանելով դատարկ մի տուն` իրար հետ արեցինք այն, ինչ մինչև այդ տեսել էի հեռուստացույցով»,- պատմել է 13-ամյա տղան:
Փաստի առաջ կանգնած ծնողները ելք են փնտրում ստեղծված իրավիճակից:
«Չգիտենք` ինչ անել: Երեխաներն անմիտություն են արել: Աղջկա ընտանիքին էլ ենք հասկանում: Նրանք էլ իրենց աղջկա համար են անհանգստանում: Հավանաբար նախ մի մատանի կդնենք, 1-2 տարի հետո կամուսնացնենք նրանց»,- ասել է տղայի հայրը:



