Օբաման մտադիր չէ ներողություն խնդրել Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծության համար
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ճապոնիա կատարելիք այցի շրջանակում մտադիր չէ ներողություն խնդրել 1945թ. Հերոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության համար, հայտնում է gazeta.ru:
«Պատերազմների ժամանակ միշտ էլ բոլոր կողմերից անմեղ զոհեր են գրանցվում, և մենք պարտավոր ենք անել հնարավորինս աշխարհում խաղաղության ու հակամարտող կողմերի միջև երկխոսության ապահովման համար: Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զենքից մաքրելու ուղղությամբ: Սա այն հարցն է, որի շուրջ ես աշխատել եմ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր»,-ասել է Օբաման:
Նա նաև ընդգծել է, որ հատկապես պատերազմի ժամանակ երկրի ղեկավարները ստիպված են կայացնել շատ բարդ որոշումներ, որոնց ուսումնասիրման հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



