Գորիս-Կապան ճանապարհին «Նիսան Տիդան» 15-20 մետր գլորվել է ձորը. վիրավորներից մեկն անչափահաս է
SOCIETYՕգոստոսի 6-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ին «Նիսսան Տիդա» մակնիշի 34 CT 297 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը (մոտ 15-20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղեւորներ` 58-ամյա Կ. Ա.-ն, 14-ամյա Ա. Գ.-ն եւ 67-ամյա Ս. Ն.-ն հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



