Հայտնի էքստրասենսի սպանության գործով արդեն կան բերման ենթարկվածներ
SOCIETYNews.am-ը գրում է.
Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով քաղաքացիներ են բերման ենթարկվել: ՏեղեկությունըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Կատարվում են օպերատիվ-քննչական գործողություններ: Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:
Նշենք, որ դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նշենք, որ Անի Մաջնունյանը մենակ էր ապրում, ամուսնացած չէր:
Հարեւանները NEWS.am-ի թղթակցին պատմել էին, որ ոչ մի ձայն չեն լսել, արտառոց բան չեն նկատել:



