Վարչապետը գառնեցիներին խոստացավ չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը
SOCIETYՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գառնի-Երևան ավտոմայրուղին փակած գյուղացիների հետ: Գյուղացիները բողոքում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որն իրագործելու համար Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետը լսեց նրանց բողոքները և հայտարարեց, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը կչեղարկվի և շինարարական տեխնիկան դուրս կբերվի Ազատի կիրճից:
ՀՀ վարչապետը գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



