Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ավարտվել է երկուսից ավելի անձանց սպանության փորձի գործով նախաքննությունը

SOCIETY

Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝  ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու եւ ավելի անձանց՝ Սերյոժա Գեւորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին եւ Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ  2007թ. փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սմբատ Գրիգորյանին խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար  մեղադրանք էր առաջադրվել, ու վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2014 թ.  սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Գրիգորյանը հայտնաբերվել էր, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Հիշյալ քրեական գործով մեղադրյալի հայտնաբերվելուց հետո, շուրջ 1 տարի նախաքննությունը կատարվում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական բաժնում:

Այնուհետեւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սմբատ Գրիգորյանը 2007 թ. հունվարի 31-ին`  ժամը 20:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով երթեւեկելիս՝ նկատել է համագյուղացիներ Սերյոժա Գեւորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին, Վահագն Հակոբյանին: Գառնիկ Սողոմոնյանի կողմից, իբր, իր ուղղությամբ «շեղ հայացք նետելու» պատճառաբանությամբ  մեքենան կանգնեցրել է ճամփեզրին, մոտեցել է վերջինիս եւ որպես պատրվակ օգտագործելով նշված չնչին առիթը՝վիճաբանության է բռնվել Գառնիկ Սողոմոնյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանը, չբավարարվելով Գառնիկ Սողոմոնյանի եւ վեճին միջամտած Սերյոժա Գեւորգյանի բազմաթիվ պնդումներին, որ իրեն ոչ ոք շեղ չի նայել, նա, ծեծկռտուք հրահրելու եւ խուլիգանական դրդումներով հիշյալ անձանց սպանելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար Գառնիկ Սողոմոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հարվածել է նրա կյանքի կենսական կարեւոր օրգանների շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դրանից հետո Ս. Գրիգորյանն իր միասնական հանցավոր մտադրության իրականացումն ավարտին հասցնելու միտումով` թիկունքից մոտեցել է Սերյոժա Գեւորգյանին եւ ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նույն գործիքով  հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Սմբատ Գրիգորյանը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, նույն գործիքով հարվածել է նաեւ միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Սմբատ Գեւորգյանին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սերյոժա Գեւորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի եւ Վահագն Հակոբյանի փոխադարձ իրար օգնելուն ուղղված գործողություններով նրանց հաջողվել է խուսափել մահացու հարվածներից եւ փախուստի դիմել դեպքի վայրից:

Ասենք, որ Սմբատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով, եւ վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սմբատ Գրիգորյանի կողմից խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board