Կարելի է պակասացնել կարաոկե ակումբներ, մոլերը գնալու թիվը ու դրանք փոխարինել թանգարաններ այլցելելով. Լուիզա Ղամբարյան
LIFEՄշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով՝ այսօր աշխարհի հինգ մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների դռները «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում 18:00-24:00-ը բաց կլինեն եւ կգործեն անվճար:
Այսօր արվեստասեր հասարակության համար իսկական տոն է, օրվա կարեւորության մասին Life.panorama.am-ը խոսել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկը՝ Գաբրիելան, հաճախ է այցելում պատմամշակութային կենտրոններ. Որպես արվեստագետ, Լուիզան շատ է արժեւորում թանգարանների դերը մարդու կյանքում.
«Չեմ կարող ասել՝ արդյոք մեր ընտանիքն այսօր կկարողանա միանալ այս հրաշալի միջոցառմանը, թե ոչ, բայց մենք ունեցել ենք նախադեպը ու քանիցս միացել ենք այս տոնին: Պետք է շեշտեմ, որ մեր տանը թանգարաններ այցելելու մշակույթը կա եւ աղջիկս դեռ փոքրուց է ծանոթացել պատմամշակութային արժեքներին, նա ե՛ւ մինչդպրոցական տարիքը, ե՛ւ հիմա այցելում է թանգրաններ թե՛ տատիկի կամ ինձ հետ, թե՛ դպրոցական էքսկուրսիաների շրջանակներում: Ընդ որում նշեմ, որ մենք այցելում ենք ոչ միայն Երեւանի թանգարաններն, այլեւ ՀՀ-ի տարբեր քաղաքներում գործող տուն-թանգարններ: Որպես մայր ինձ մեծ բավականություն է պատճառում այն, որ աղջիկս տպավորված է վերադառնում տուն, վստահ եմ, որ իր մարդկային արժեհամակարգի կառուցման գործում պատմամշակութային կենտրոններ հաճախելը մեծ դեր կունենա»,- նշեց դերասանուհին ու հավելեց.
Շարունակությունն այստեղ:



