Պակիստանում հեղեղների զոհերի թիվը հասել է 169-ի
INTERNATIONAL NEWSՊակիստանում հեղեղների զոհերի թիվը հասել է 169-ի, հայտնում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 109 զոհի մասին։
Գերատեսչության տեղեկություններով՝ 126 մարդ վիրավորվել է։ Հայբեր Փահթունհվա նահանգում զոհվել է 79 մարդ, վիրավորվել 70-ը։ Այստեղ վնասվել է նաեւ 3 հազար տուն։ Փենջաբում հեղեղները խլել են 48 մարդու կյանք եւ ավերել 2 հազար տուն։
Պակիստանի Քաշմիր նահանգում զոհվել է առնվազն 22 մարդ, իսկ Բելուջիսթանում՝ 13, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է աղետի գոտիներից։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



