Կանանց դավաճանության 12 պատճառ
LIFE1. Կինը համարում է, որ արժանի է ավելիին
Կնոջը դուր չի գալիս իր ամուսնական կյանքը, սակայն վախենում է քանդել իրենց ամուսնական կյանքը։ Ավելի հաճախ ուրիշ տղամարդկանց հետ կապի մեջ լինում են կանայք, ովքեր ամուսնացած են 20 տարուց ավել։
2. Խնդիրներ ամուսնական կյանքում
Մշտական վեճերը կարող են դառնալ կնոջ դավաճանության պատճառ։
3. Ինքնագնահատականի բարձրացում
Որոշ կանայք, ովքեր երկար ժամանակ ապրում են տղամարդու հետ, սկսում են համարել, որ այլևս գրավիչ չեն այլ տղամարդկանց համար։ Սա առիթ է հանդիսանում, որ կինը սկսում է իրեն անվստահ զգալ։ Եվ որպեսզի ինքնագնահատականը բարձրանա, կինը գնում է դավաճանության։ Այս դեպքը ավելի հաճախ լինում է, երբ ցածր ինքնագնահատականով կնոջ վրա ուշադրություն չի դարձնում նույնիսկ իր ամուսինը։
4. Սեքսուալ անբավարարվածոթյուն
Այս հարցը իհարկե հանդիսանում է լիարժեք ամուսնական կյանքի կարևորագույն մասնիկներից մեկը։ Եթե կնոջ երևակայությունը չի արդարացնում իր կողքի տղամարդը, ապա կինը սկսում է փնտրել նրան, ում հետ կարող է լիարժեք կին զգալ։
5. Վրեժ լուծելու ցանկություն
Հաճախակի դավաճանության պատճառը հենց վրեժ լուծելու հետևանք է։ Օրինակ, եթե կինը իմանում է, որ իր ամուսինը իրեն դավաճանել է։ Իհարկե այդ պահին կինը մեծ սթրես է ապրում։ Կինը, ցանկանալով տղամարդուն պատճառել նույն ցավը կամ թեթևացնել իր ցավերը, գնում է դավաճանության։
6. Սիրահարվածություն
Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց ամուսնացած կինը կարող է ուղղակի սիրահարվել։ Իհարկե դա չի լինում այնպես, ինչպես երիտասարդ հասակում, ամեն ինչ լինում է այլ կերպ։ Բայց ընդհանուր իմաստը դրանից չի փոխվում։ Հասուն կանայք երբեմն անում են անհասկանալի և տարօրինակ արարքներ։
7. Տղամարդու թուլություն
Շատ անգամ ընտանիքում մայրիշխանությունը լինում է ոչ թե կնոջ նախաձեռնությամբ, այլ այն պատճառով, որ ի վերուստ տղամարդու բնավորությունը լինում է ավելի մեղմ, քան կնոջինը։ Կան կանայք, ում դուր է գալիս ղեկավարել ամուսնուն։ Սակայն կանանց մի մասին էլ պետք է ուժեղ տղամարդ։ Այս կանայք իրենց վրա են վերցնում բոլոր հարցերի լուծումը, ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են, այլ այն պատճառով, որ չունեն այլընտրանք։ Նման դեպքերում կանայք ման են գալիս տղամարդու, ով ամեն ինչ իր վրա կվերցնի։
8. Ռոմանտիկայի պակաս
Անխտիր բոլոր կանայք ռոմանտիկայի կարիք ունեն՝ այդպես է նրանց ստեղծել բնությունը։ Իսկ այ տղամարդիկ այդքան էլ շատ չեն հակված ռոմանտիկ դրսևորումների։ Դեպքերը, երբ կինը կայացած ազդեցիկ տղամարդուն դավաճանում է ռոմանտիկ տղայի հետ բավականին հաճախ են։
9. Ուշադրության պակաս
Սա ամենից տարածված պատճառներից մեկն է։ Առօրյա կյանքում տղամարդի,կ խուսափելով կենցաղային խնդիրներից, փորձում են զբաղվել համակարգչային խաղերով, հեռուստացույցով և այլ զբաղմունքներով, ինչի հետևանքով կինը իրեն զգում է լքված և միայնակ։ Հենց այդ զգացմունքն էլ դրդում է կնոջը դավաճանության։
10. Հաճախակի բաժանումներ
Որքան էլ որ տարօրինակ լինի, սա դավաճանության հիմնական պատճառներից է հանդիսանում։ Տղամարդը հաճախ է բացակայում տնից և կապ չունի, դա կապված է աշխատանքի հետ, թե ոչ։ Սառը մահճակալը կնոջը հիշեցնում է, որ նա ցանկալի չէ, իսկ տարիները անցնում են։ Կինը ցանկալի դառնալու համար գնում է դավաճանության։
11. Զգացմունքային կապվածություն
Մի քանի անգամ սեքսում կամ այլ հարցում մերժում ստանալով, կինը սկսելու է փնտրել ավելի զգայուն և ուշադիր զուգընկերոջ։
12. Նախկին տղամարդու հետ չավարտված հարաբերություններ



