ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր պատերազմ չի ուզում
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «նոր սառը պատերազմ» չի ուզում, հայտնել է դաշինքի Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
«Մենք վաղուց ենք հետեւում, թե ինչպես է Ռուսաստանը ինտենսիվ ներդրումներ անում զինված ուժերում»,- ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն միայն արձագանքում է այդ գործողություններին ու ամրապնդում պաշտպանությունը, նաեւ խուսափում էսկալացիայից ու աջակցում բաց երկխոսությանը:
Ընդ որում նա նշել է, որ այս պահին դաշինքը անմիջական սպառնալիք չի տեսնում Մոսկվայի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սթոլթենբերգը նաեւ հայտնել է, որ արեւելյան ֆլանգում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մասին որոշումը կկայացվի հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



