Ինչպե՞ս նեղացնել դեմքի ծակոտիները. 3 արդյունավետ միջոց
LIFEԼայնացած ծակոտիները զգալի կոսմետիկ թերություններ են: Այն անհանգստացնում է ինչպես երիտասարդ աղջիկներին, այնպես էլ կանանց:
Դեմքի ծակոտիների լայնացման պատճառները կարող են շատ տարբեր լինել. Ոչ ճիշտ սնունդ, սթրես, անորակ կոսմետիկա, գենետիկ հակումներ, 35 տարեկանից բարձր տարիք…
Կարելի է և պետք է պայքարել լայնացած ծակոտիների դեմ:
Մի քանի արդյունավետ միջոցներ.
Բայց օգտագործելուց առաջ համոզվեք, որ տվյալ բաղադրիչներն ալերգիկ ազդեցություն չեն թողնում ձեզ վիա:
Ինչպես նեղացնել դեմքի ծակոտիները

1 Կոսմետիկ սառույց
Խոտաբույսերից պատրաստված լուծույթը կարելի է լցնել սառույցի համար նախատեսված տարրայի մեջ և սառեցնել: Կարող եք օգտագործել երիցուկ և կալենդուլա, ինչպես նաև սրոհունդ (зверобой), որը շատ լավ նվազեցնում է մաշկի բորբոքվածությունը: Առավոտյան և երեկոյան մաքրեք դեմքը սառցե խորանարդիկներով:
2 Յոգուրտ
Ամեն օր դեմքին քսեք բնական յոգուրտ և պահեք 20 րոպե: Շատ լավ ազդում է ծակոտիների նեղացման վրա, սպիտակեցնում է մաշկը, թարմացնում և ձգում է դեմքի մաշկը: Արդեն մեկ շաբաթ օգտագործելուց հետո, դուք կզգաք արդյունքը:
3 Դիմակ վարսակի փաթիլներով
Վարսակի փաթիլներով դիմակը ձեր դեմքն անթերի հարթ կդարձնի: Խառնեք 2 ճաշի գդալ վարսակի փաթիլների ալյուրը 1 ձվի հարած սպիտակուցի հետ: Պահեք դիմակը դեմքին 20 րոպե, հետո լվացեք տաք ջրով, աշխատեք չձգել դեմքը: Այս գործընթացից հետո մի ծուլացեք, և մաքրեք դեմքը խոտաբույսերի լուծույթով:



