Առեղծվածային մահ. Մայիսյան գյուղի 28-ամյա բնակչին սարերի տակ մեռած են գտել
SOCIETYAravot.am-ի տեղեկություններով, գիշերը Մայիսյան գյուղից դեպի Քեթի տանող հատվածում, սարերի տակ հայտնաբերել են Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լեւոն Սերոբյանի դին: Մայիսյան գյուղում տարածված խոսակցությունների համաձայն, երիտասարդին սպանել են, սակայն, ըստ իրավապահների նախնական վարկածի, նա հանկարծամահ է եղել:
Aravot.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ երիտասարդին գյուղացիներն են գտել, նա տուն չի վերադարձել, տնեցիներն անհանգստացած սկսել են փնտրել նրան ու հայտնաբերել են դիակը: Դրանից հետո ահազանգել են ոստիկանություն: Ըստ գյուղապետի, երիտասարդը նորմալ, շնորհքով ընտանիքից է, հարգալից բոլորի նկատառմամբ, հեռու քրեական պատմություններից, հետեւաբար եւ գյուղացիներին առեղծվածային է մնացել նրա մահը: Նա ամուսնացած չէր: Եղե՞լ են արդյոք բռնության հետքեր նրա վրա, գյուղապետը հորդորեց այդ հարցով դիմել իրավապահներին, բայց միաժամանակ ասաց, որ նախնական տվյալներով գյուղացիները նման բան չեն տեսել:



