Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ու DJ Վակցինան՝ համատեղ երեխա ունենալու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Արդեն մի քանի ամիս է, ինչ լրատվամիջոցների դիտակետից իրեն հեռու պահող DJ Վակցինան՝ նույն ինքը Արուսիկ Մկրտչյանը, վայելում է երկրորդ անգամ մայրանալու բերկրանքը:
Ըստ տարածված լուրերի՝ նրա երկրորդ որդին՝ Միքայելը, ծնվել է նախորդ տարվա նոյեմբերի 24-ին: Տեղեկություններ կան, որ DJ Վակցինայի որդու հայրը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է:
Նշված տեղեկությունը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Ռուբեն Խաչատրյանի հետ, ով նշեց.
«Իմ անձնական կյանքի վերաբերյալ ոչ մի տեսակ մեկնաբանություն չեք կարող ստանալ»,- նշեց Երևանի կենդանաբանական այգու տնօրենը:
Մենք կապ հաստատեցինք նաեւ DJ Վակցինայի հետ, ով եւս հստակ պատասխան չտվեց.
«Տղայիս հայրիկի պաշտոնական ներկայացման կարիքը չկա, ով որ պետք է՝ գիտի, թե ով է նա»,- մեզ հետ զրույցում հայտնեց նա եւ հավելեց, որ այս շրջանում չի ցանկանում որեւէ հարցազրույց ունենալ:



