Ռանյերին պարգեւատրվել է Իտալիայի բարձրագույն շքանշանով
SOCIETYԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արժանացել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով, որն ամենաբարձրն է այդ երկրում, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ստորագրել է իտալացի մասնագետին մեծ սպայի կոչում շնորհելու հրամանը։ Իտալացի մարզիկներից այդ պարգեւին տարբեր ժամանակներում արժանացել են՝ բարձրացատկի օլիմպիական չեմպիոն Սարա Սիմեոնին, հեծանվորդ Ջինո Բարտալին, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Սիլվիո Պիոլան եւ ալպինիստ Ռայնոլդ Մեսները։
Հիշեցնենք, որ Ռանյերիի գլխավորությամբ «Lեսթերն» այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում թիմը պայքարում էր տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



