Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը պատրաստ է Իրանի հետ սահմանը ծառայեցնել Եվրոպայի և Ասիայի միջև կապ հաստատելուն. Հովիկ Աբրահամյան

SOCIETY

Եվրասիական տնտեսական միության միջազգային և բազմաձևաչափ համագործակցության ընդլայնումը, առանձին երկրների հետ ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձնակի կարևորություն է ներկայացնում միության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդունող կողմի իրավունքով ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին` հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հավելեց, որ միջազգային համագործակցությունը կարող է ԵԱՏՄ-ին դուրս բերել զարգացման ավելի բարձր մակարդակի վրա:

«Ուստի այսօրվա օրակարգի առանցքային կետերից ես կցանկանայի առանձնացնել Չինաստանի թեման: ԵԱՏՄ-ի և անդամ-պետությունների՝ Չինաստանի հետ համագործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել մեր լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվում է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով»,-նշեց վարչապետը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը, ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կազմակերպության զարգացման ներկա փուլում հնարավոր է արձանագրել ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկան: «Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկրների ռազմավարական տնտեսական նպատակներին հասնելու համար, համենայնդեպս, կարևորություն է ներկայացնում երեք գործոնների համատեղ շեշտադրումը. «առևտրի ստեղծում», «մասշտաբի վրա տնտեսում» և «տեխնոլոգիական գործոն»: ԵԱՏՄ շրջանակներում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության համապատասխան ալգորիթմեր և ավելին: Այս հունով համաձայնեցված շարժը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,-նշեց վարչապետը:

Նրա խոսքով` առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը երկրներին թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այդ համատեքստում նա կարևորեց նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:

«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում մեր փոխգործակցության տարբեր ոլորտներ»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Ամփոփելով խոսքը` նա նիստի անդամներին ցանկացավ արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների մշակում` նիստի հետագա վարման համար խոսքը փոխանցելով Ղազախստանի վարչապետ Կարիմ Կաժիմկանիին:

Հայաստանում անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հավաքը: Երկրների վարչապետներն այս տարի հանդիպում են արդեն երկրորդ անգամ, առաջինը կայացել է Մոսկվայում ապրիլի 13-ին: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերն անհրաժեշտության դեպքում անցկացվում են տարին առնվազն երկու անգամ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference