Հյութ, որը կարող է բուժել բոլոր հիվանդությունները
LIFEԱռողջությունը մարդու կյանքում կարևորագույնն է։ Եթե ցանկանում եք պահպանել առողջ ապրելակերպը, ապա հաջորդ անգամ ճակնդեղի և կոճապղպեղի կողքով անտարբեր մի անցեք։
Ճակնդեղն ունի զարմանալի օգտակար հատկություններ։ Այն իրական վիտամինային և հանքային ռումբ է՝ լի ֆոլաթթվով, A, B6 և C վիտամիններով, երկաթով, մագնեզիումով։ Այն քիչ կալորիական է և պահպանում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ճակնդեղի հակաօքսիդանտ հատկությունները կատարյալ են՝ տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Այն խթանում է իմունային համակարգը, թունազերծում է լյարդը և պայքարում է քաղցկեղի բջիջների դեմ։
Նիտրատների բարձր պարունակության շնորհիվ այն նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կաթվածի հավանականությունը։ Կարոտինոիդները թույլ չեն տալիս զարկերակներում վատ խոլեստերինի կուտակում։ Այն հիասքանչ է նաև ոսկորների ամրության և օստեոպարոզի կանխման համար։
Եթե տառապում եք քրոնիկ հոգնածությամբ, ապա ճակնդեղը պետք է լինի Ձեր ընտրությունը, որը վերացնում է այդ ախտանիշները երկաթի շնորհիվ։ Նրա մեջ առկա ֆոլաթթուն շատ կարևոր է հղիության առաջին 3 ամիսներին երեխայի ողնաշարի պատշաճ զարգացման համար։
Ճակնդեղում առկա են նաև միացություններ, որոնք վերարտադրում են բջիջները, ինչը շատ կարևոր է ընդհանուր առողջության և մաշկի երիտասարդացման համար։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև նվազեցնում է թուլամտությունը և բարելավում է Ալցհեյմերի հիվանդությունը։
Ճակնդեղը խթանում է մարսողությունը, օգնում է ճարպերի այրմանն ու քաշի նվազեցմանը։ Դեռևս հռոմեական ժամանակներից համարվել է, որ ճակնդեղը բարելավում է նաև սեռական կարողությունը։
Կոճապղպեղը, մյուս կողմից, հզոր միջոց է և չափազանց օգտակար առողջության համար։ Այն նվազեցնում է փքվածությունը, շատ օգտակար է քաղցկեղի բուժման համար և օգնում է անգամ քիմիոթերապիայից հետո։
Կոճապղպեղը խթանում է բոլոր սննդարար նյութերի կլանումը, որոնք անհրաժեշտ են առողջ մարմնի համար։
Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն նվազեցնում է հոդացավերն ու մկանային ցավերը։ Այն նաև կարևոր բաղադրիչ է մրսածությունը, միգրենը, հազը, գրիպը բուժելու համար։ Ավելին, այն բնական բուժիչ միջոց է շնչառական խնդիրների դեպքում և վերացնում է ձվարանների քաղցկեղի բջիջները։
Դեղամիջոցներին դիմելու փոխարեն հոգ տարեք առողջության մասին բնական բաղադրիչներով, որոնք չունեն կողմնակի բացասական ազդեցություն, ինչը չի կարելի ասել դեղամիջոցների մասին։
Կոճապղպեղի և ճակնդեղի համադրմամբ պատրաստված հյութն ուղղակի հրաշքներ կգործի առողջության համար և կունենաք լիովին նոր մարմին։
Հյութի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները՝
• 2 ճակնդեղ
• Կոճապղպեղի մի փոքր արմատ
• 1 խնձոր
• 1 գազար
• ½ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները կտրատել և անցկացնել հյութաքամիչով, վերջում ավելացնել կիտրոնի հյութը։ Խմել պատրաստելուց անմիջապես հետո։
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



