Հնդկաստանում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել
SOCIETYԶրոյից 51 աստիճան բարձր ռեկորդային ջերմություն Է գրանցվել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Փհալոդի քաղաքում: Այդ մասին հայտնել Է Hindustan Times հրատարակությունը:
Նախորդ ռեկորդը պատկանում Է 1956 թվականի ամռանը, երբ նույն այդ նահանգի Ալվար քաղաքում ջերմաչափի սյունը հասել Էր 50,6 աստիճանի նշագծին:
Ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել Ռաջասթանի մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաեւ Հուջարաթի նահանգում:
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը նախազգուշացնում Է, որ առաջիկա օրերին տապը միայն կուժեղանա: Հյուսիսարեւմտյան նահանգների համար սպառնալիքը պահպանվում Է «կարմիր մակարդակի» վրա. ջերմաչափի սյունը կգերազանցի պլյուս 47 աստիճանը:
Իշխանությունները շոգ եղանակի պատճառով մահվան դեպքերի թվաքանակի մասին պաշտոնական վիճակագրություն չեն ներկայացնում: Մինչդեռ ԶԼՄ-ները հայտնել են մի քանի հարյուր զոհվածների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



