Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Անցյալն ու ներկան կողք կողքի

SOCIETY

Hayzinvor.am–ը գրում է.

Գուցե  ամենածանր, ամենավտանգավոր եւ դառը տարիները ազատամարտիկների համար միեւնույն ժամանակ ամենաերջանիկն էին: Նրանք միշտ ոգեւորությամբ են հիշում այդ օրերը: Գուցե  նրանք իսկապես կարոտում են պատերազմը, որում հաղթել են, մի հացը տասնյակ կտորների են բաժանել ու կշտացել, գուցե, որովհետեւ այն ժամանակ երիտասարդ էին, ուժեղ: Չէ՛, հաստատ կարոտում են, որովհետեւ ուրիշ էին, բարձր էին, հպարտ էին… Եվ գուցե նաեւ այդ կարոտն է նրանց նորից ռազմադաշտ բերել… Նայում եմ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող, տարիքն առած  ազատամարտիկներին, ու այս մտքերն են պտտվում գլխումս:

Կրակակետում ժամկետային զինծառայողների կողքին կանգնած կամավորականներից մեկն էլ Ալբերտ Գալոյանն է կամ, ինչպես զինվորներն են նրան դիմում, Ալիկ հոպարը: Նա Արցախյան պատերազմի տարիներին կռվել է 5-րդ բրիգադի կազմում: Մասնակցել է Մարտակերտի մարտերին: Զգեստափոխված է, առույգ: Դիտարկում է կատարում` նայում շուրջը, ականջ  դնում, ապա ասում. «Գեշ վախտերից էստեղ ենք: Որ ծնողը իր կորած երեխուն գտնի, ոնց կսիրի ու կմնա կողքը, էդպես էլ մենք»: Հետո հեռադիտակը նորից է ուղղում դեպի հակառակորդը եւ միաժամանակ զուգահեռներ անցկացնում այս ու այն պատերազմների միջեւ. ընդհանուր գրեթե ոչինչ չի տեսնում. «Միայն թուրքն է նույնը մնացել, թե չէ՝ մենք ուրիշ ձեւ ենք կռվել, հիմա ուրիշ է: Երեւի ամբողջ կռվի ժամանակ էնքան չենք կրակել, ինչքան երեխեքը էս չորս օրերին կրակեցին: Ես իրենց ցավը տանեմ»: Հայացքը չկտրելով շարքով ձգվող հակառակորդի դիրքերից՝ Ալիկ հոպարը ծանր շունչ է քաշում՝ ասես կարեւոր որոշում կայացնելուց առաջ. «Ինչ թաքցնեմ, մենք մարտունակությամբ զիջում ենք մեր զինվորին: Շատ բան չգիտենք, իրենք են մեզ բացատրում, սովորեցնում: Ծառայությունը կազմակերպում է դիրքի ավագը` Հրայր Միրզոյանը, ասում է` վազքով, վազքով ենք գալիս, ասում է` հանգիստ, հանգիստ ենք շարժվում, ասում է` զգույշ, զգույշ ենք մնում: Կապ չունի, որ 19 տարեկան է, հրամանատարը ինքն է»:

Ազատամարտիկներն ընդգրկված են հարավարեւելյան ուղղությամբ ԵԿՄ միավորման նորաստեղծ գնդի կազմում եւ ենթարկվում են նաեւ իրենց հրամանատարին` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի  շքանշանակիր Հայրապետ Կարապետյանին:  Նա դիրքից դիրք է շրջում, տեղեկանում իր զինվորների առողջության, օպերատիվ իրավիճակի մասին, հրահանգավորում իրականացնում: Ասում է` միշտ էլ սպասել ենք, որ հակառակորդը մի օր կհարձակվի, այդ պատճառով էլ ԵԿՄ-ն տարիներ առաջ արագ արձագանքման խմբեր ձեւավորեց: Ահա թե ինչու, գիշերը ահազանգ ստանալուն պես, կայծակնային արագությամբ հասել են առաջնագիծ. «Քառօրյա պատերազմը երիտասարդ սպաների ուսերին էր, ծանր բեռը նրանք իրենց վրա են վերցրել: Երբ մենք տեղ հասանք, ամեն ինչ արդեն ժամացույցի ճշգրտությամբ աշխատում էր: Գումարտակների հրամանատարները կարճ ժամանակամիջոցում տեղաբաշխեցին մեզ, եւ կանգնեցինք զինվորի կողքին: Հնարավոր է՝ ազատամարտիկները չկարողանան 18 տարեկանի պես կռվել, բայց իրենց գործը խրամատում կանգնելն է` ոչ ետ, ոչ առաջ»,- փորձառու հրամանատարը խոսքը կիսատ է թողնում եւ մատնացույց անում հեռվում իրար հետ մարտական ընկերների պես ջերմ զրուցող վաշտի հրամանատարին ու ժամկետայիններին. «Առաջնագծում կարեւոր բան եմ նկատել` փոխադարձ հարգանք կա հրամանատարների ու զինվորների միջեւ: Եթե այդ  կապը ուժեղ չլիներ՝ կպարտվեինք: Հրամանատարը զինվորին չի թողել, զինվորն էլ՝ հրամանատարին…»:

Իրենց մարտական ընկերներին մենակ չեն թողել նաեւ ամենատարեց ազատամարտիկները: Աշոտ Աղաջանյանը 80 տարեկան է, Գառնիկ Մխիթարյանը` 75: Բայց կատակում են` «ջահել ենք»: Զինվորներն ասում են` ամենից կենսախինդն ու հոգատարն են: Աշոտ պապը հիշում է իր կռիվը «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում,  պատմում է Շահումյանի պաշտպանական մարտերի, նաեւ որդու` Սպարտակի մասին, որ զոհվել է 1993 թվականին: «Վերջին շնչում էլ լինեի, պիտի գայի: Որդիս ինձ չէր ների, եթե տանը նստեի»,-կարծես արդարանում է տարեց ազատամարտիկը: Գառնիկ պապն էլ գլխով է անում: Նրա որդին` Մարատն էլ զոհվել է 1994 թվականին Օմարի լեռնանցքում, ինքն  էլ ՀԱԲ-ի կազմում մասնակցել է Հայաստանի բոլոր սահմանամերձ գոտիներում, նաեւ Արցախում ծավալվող մարտերին: Անցած պատերազմը հիշելիս բարկությամբ ձեռքը թափ է տալիս, ապա հոգոց հանում. «Է՜հ, թե ինչու էն անգամ մեր գործը ավարտին չհասցրինք»:

Նայում եմ նրա զրահաբաճկոնին, որը ութ կիլոգրամից ավելի է, եւ հարցնում` չի՞ հոգնել արդյոք, չի՞ ուզում տուն գնալ: Մի քիչ զարմացած, մի քիչ էլ նեղացած ինձ է նայում. «Եթե մի բանը ինքդ քո ցանկությամբ ես անում, ո՞նց կարող ես  հոգնել: Համ էլ՝ մենք հին ոսկոր ենք, մեզ ոչինչ չի լինի»:

Կանաչ, գրեթե մարդու հասակի խոտերի միջով մոտեցող կանացի դիմագիծ եմ նշմարում. Կարինեն է` Դուշման Համոյի ջոկատի կին-ազատամարտիկը: Ամուսնու` Սիմոնի հետ է այստեղ: «Երեւի խանդում է, դրա համար էլ մենակ չի թողել»,- շշնջում է կողքիս կանգնած կամավորականը: Ընդառաջ եմ գնում, բարեւում:  Կարինեն հարցիս չի սպասում, ասում է. «Ես այսօր բոլորի մայրն եմ, մորաքույրն եմ: Իմ զինվորին, իմ երեխային մենակ չէի կարող թողնել: Շուտով տղայիս վերջին զանգն է, կգնանք ու ետ կգանք: Ինչքան պետք լինի, կմնանք»:

Այստեղ կողք կողքի են ազատամարտի վետերանն ու ընդամենը երեկ զորացրված զինվորը: 20-ամյա հադրութցի Համլետ Ավանեսյանը պատվով ծառայել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ եւ մի քանի ամիս առաջ զորացրվել ավագ սերժանտի կոչումով: Նա կամովին համալրել է հարավարեւելյան դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ջոկի կազմը: «Բա էլ ո՞ր օրվա համար ենք զինվորի մասնագիտությունը յուրացրել: Էսօրվա՛»,- կարճ ու հստակ ասում է Համլետը:

Ասես մի քանի ժամով համերաշխ ու սիրով ապրող ընտանեկան մեծ հարկի տակ հայտնված լինեի: Ահա ինչու առաջնագծից վերադառնալիս ինձ ավելի ուժեղ ու ավելի պաշտպանված էի զգում…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Սիփան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

 

Հ.Գ. Առաջնագծում հանդիպեցինք նաեւ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանին: Նա այստեղ էր եկել  իր ջոկատի  տղաների հետ: «Մի պատգամավորով ավելի, մեկով պակաս, բան չի փոխվի, այս պահին ազգին զինվորներ են պետք»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Կարեն Սարիբեկյանը, թերեւս, միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ, բացի նյութական մեծ աջակցությունից, հարավային ուղղությամբ 10 օր զենքը ձեռքին զինվորի կողքին մարտական հերթապահություն է իրականացրել:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference