«Հրապարակ»Երեկ երեկոյան Տիգրան Մանսուրյանը հայտնվել էր պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ.«Հրապարակ»
SOCIETY«Երեկ երեկոյան լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայտնվել էր Մաշտոց-Թումանյան խաչմերուկում՝ պետավտոտեսուչների նյարդայնացնող սուլոցների, խուճապահար ու աղմկոտ ճղճղոցների մեջ։ Մաեստրոն ցանկանում էր փողոցն անցնել կանաչ լույսի տակ, բայց ոստիկանները նրան թույլ չէին տալիս, քանի որ Մաշտոցի պողոտայով այդ պահին ինչ-որ պատվիրակություն էր անցնում։ Հավանաբար, այսօրվա ԵՏՄ գագաթնաժողովի հյուրերն էին ժամանել Երևան։ Հարգարժան մաեստրոն վրդովված էր և զայրացած դիտողություն էր անում ոստիկաններին, թե ինչու չեն թողնում իրեն անցնել փողոցը։ Երբ վերջապես փողոցն անցավ, խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցին, սակայն նա այնքան զայրացած էր, որ ասաց. «Ավելի շատ ես ունեմ հիմա հարցեր»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



