Կառավարության աշխատակազմի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



