Չինացիները Օբամայի տեսքով սեքս տիկնիկներ են արտադրում
LIFEՉինաստանում կազմակերպվել է ԱՄՆ 44–ամյա նախագահ Բարաք Օբամայի արտաքինով սեքսի համար նախատեսված փչովի տիկնիկների արտադրություն։ Մեծերի ռետինե տիկնիկը ներկայացվել է չինական Գուանչժոու քաղաքում վերջերս տեղի ունեցած Սեքսուալ մշակույթի փառատոնին, որի ժամանակ չինական լրատվամիջոցները ստանդարտ տիկնիկների շարքում նկատել են Օբամայի ռետինե տիկնիկը։
Գուցե ամերիկացիները վերջերս դադարել են իրենց նախագահին սիրել, սակայն Չինաստանում նա մեծ ժողովրդականություն է վայելում, հայտնում է The Daily Telegraph–ը։ Չինացիները հատկապես սիրում են «Մաօբամայի» պատկերով վերնաշապիկները, որոնց վրա համատեղված են Բարաք Օբամայի և Մաո Ցզեդունի դեմքերը։
Փչովի Օբաման պատկերված է կապույտ կոստյումով ու կարմիր փողկապով։ Նրա դեմքը լիովին ճանաչելի է, իսկ լիարժեք պատկեր ստեղծելու համար հեղինակները նրա դոշին ամերիկյան դրոշ են փակցրել։



