Արցախի խորհրդարանը Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն կընդունի
SOCIETYԱրցախի Ազգային ժողովը մայիսի 19-ին Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող հայտարարություն կընդունեն: Այս մասին ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛
«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր այս դահլիճում հնչեցրել է, որ այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է: Ես ցանկանում եմ հայտնել, որ այսօրվա ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես կգան դատապարտող հայտարարությամբ, որով կճանաչեն ու կդատապարտեն Օսմանյան և Քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է և գնում է հենց այդ ուղղությամբ:



