Տեսագրվել է, թե ինչպես են 1860 մետր երկարությամբ պիցցա թխել Իտալիայում
SOCIETYԻտալիայի Նեապոլ քաղաքում շուրջ 1860 մետր երկարությամբ պիցցա են թխել եւ սահմանել համաշխարհային նոր ռեկորդ:
Այսպիսով, իտալացի խոհարարները նոր նվաճման են հասել, որը տեղ Է գտել Գիննեսի ռեկորդների գրքում. շուրջ 250 մարդ մայիսի 18-ին Նեապոլում թխել են աշխարհի ամենաերկար պիցցան:
1860 մետր երկարությամբ «Մարգարիտա»-ի պատրաստման համար պահանջվել Է 2 տոննա ալյուր, 1,6 տոննա լոլիկ, 2 տոննա մոցարելա, 30 կիլոգրամ ռեհան, 200 լիտր ձիթայուղ եւ 1500 լիտր ջուր: Խոհրարարներին շուրջ 11 ժամ Է պահանջվել այն պատրաստելու ու թխելու համար:
Հաղորդվում Է, որ ռեկորդի սահմանումից հետո պիցցան բաժանել են կարիքավորներին:
Նախորդ ռեկորդային պիցցան հասնում Էր 1595 ու կես մետր երկարության, նվաճումը գրանցվել Էր Միլանի EXPO ցուցահանդեսում 2015 թվականի հունիսի 20-ին, հաղորդել Է Sputnik-ը:



