ՀՀ ԿԲ-ն հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2.4-3.3 տոկոսի միջակայքում
SOCIETYԿենտրոնական բանկի գնահատականներով` Հայաստանի 2016թ. տնտեսական աճի ցուցանիշը 2.4-3.3 տոկոսի միջակայքում է: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Մեր վերջին գնահատականներով հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը մի փոքր վերև ենք բարձրացրել: Այս պահին այն 2.4-3.3 տոկոսի միջակայքում է: Սա ոչ թե ուղղակի օպտիմիստական, այլ ավելի շատ իրատեսական սցենար է»,- նշեց Ջավադյանը:
ՀՀ ԿԲ նախագահը նշեց, որ նման կանխատեսումն ավելի շատ կապված է վերջին ամիսներին Հայաստանում նկատվող տնտեսական ակտիվության աճի հետ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



