Ֆիլիպիններում մոլեգնող ջրհեղեղն արդեն հինգ երեխայի կյանք Է խլել
SOCIETYԱռնվազն հինգ երեխա Է զոհվել, եւս երեքը անհայտ կորած են համարվում Ֆիլիպիններում մոլեգնող սաստիկ հեղեղումների հետեւանքով, որոնք առաջացրել Է «Սոուդելոր» թայֆունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, այժմ առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Ֆիլիպինների՝ մեծությամբ երկրորդ Մինդանաո կղզում:
Թայֆունի պատճառով արշիպելագում սաստիկ անձրեւներ են տեղում: Բազմաթիվ բնակավայրեր հեղեղված են: Մինդանաոյում ընդհանուր առմամբ տուժել Է շուրջ 2 հազար մարդ:
Օգոստոսի 6-ին փոթորկի նախազգուշացում Է հայտարարվել արշիպելագի ամենահյուսիսային մասում՝ Բատանեսուում, որտեղ օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղատարափ անձրեւներ, պոռթկուն քամի: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը երկրի հյուսիսային շրջանների վրա ազդեցություն կգործի ընդհուպ մինչեւ շաբաթ օրը, երբ «Սոուդելոր»-ը վերջնականապես կհեռանա Ֆիլիպիններից եւ կտեղափոխվի հյուսիս-արեւմուտք՝ Չինաստանի հարավային եւ արեւելյան ափամերձ նահանգների ուղղությամբ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, թայֆունն աստիճանաբար կորցնում Է իր ուժը:
Քամու պոռթկումների արագությունը Էպիկենտրոնում անցած օրվա ընթացքում ժամում 250 կիլոմետրից կրճատվել Է մինչեւ 210 կիլոմետր:
Տարեկան Ֆիլիպիններին, որի կազմի մեջ մտնում Է շուրջ 7 հազար կղզի, պատուհասում Է մինչեւ 27 թայֆուն ու փոթորիկ: Օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ առավել արերիչներից մեկը դարձել Է «Հայան» թայֆունը, որը 2013 թվականի նոյեմբերին ավելի քան 6 հազար մարդու կյանք խլեց: Տարերքից այս կամ այն չափով տուժեց 10 հազար բնակավայրերի գրեթե 12 մլն բնակիչ:



