Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում հիշում և ոգեկոչում են Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

SOCIETY

Հայաստանում հարգում և ոգեկոչում են Օսմանյան Կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Մայիսի 19-ին լրանում է Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ազատամարտիկներ, ՀՀ ոստիկանության և ԱԻՆ ներկայացուցիչներ, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Օսմանյան, այնուհետև Քեմալական Թուրքիայում 1916-1923թթ. Հայոց ցեղասպանությանը զուգահեռ ցեղասպանվել են նաև քրիստոնյա հույները և ասորիները: «Դա երիտթուրքերի՝ Սալոնիկիհամագումարի ծրագիրն էրորը նրանք ի կատարածեցին առաջին աշխարհամարտից առաջ և հետո:Ցեղասպանությանը զոհ են գնացել տարբերհաշվարկներով 357-550 հազար հույներՍացեղասպանություն էորը 2015թմարտի 24-ին միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունըդատապարտող հայտարարություն»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Թուրքիան այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: «Այսօրվա Թուրքիան շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը: Թուրքիան սատարում է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, սատարում է Ադրբեջանին, շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Այս ամենը ցույց է տալիս, որ քանի դեռ դահիճը չի պատժվում, վտանգ կա նոր ցեղաասպանությունների: Մենք ունենք կոչ աշխարհին, որը հետևյալն է՝ մենք պետք է վերջ դնենք կրկնակի ստանդարտներին, մենք պետք է պայքարենք անցյալի ցեղասապանությունների դատապարտման համար, պետք է պայքարենք Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Միայն այդ դեպքում մենք նոր Էրդողաններ և Ալիևներ չենք ունենա: Այսօր մենք պետք է կարողանանք համախմբել բոլոր ցեղասպանված ժողովուրդների ջանքերը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նկատեց, որ թե հայերը, թե հույները ունեն 2-ական պետություն՝ Հայաստանը և Արցախը, Հունաստանը և Կիպրոսը: «Մենք պետք է միասնական լինենք միջազգային հարթակներում: Այսօր երեկոյան ես մեկնում եմ Աթենք: Այնտեղ հանդիպելու եմ պաշտպանության նախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ, մասնակցելու եմ ոգեկոչման միջոցառումներին, ունենալու եմ ելույթներ: Նպատակը մեկն է՝ որպեսզի մենք խորհրդարանական և միջազգային հարթակներում համատեղենք մեր ուժերը ընդդեմ ոչ միայն անցյալի, այլ նաև այսօրվա ցեղասպան քաղաքականության, որ իրականացնում են Թուրքիան և Ադրբեջանը: Հո ւյներն արդեն ցույց են տվել, որ հայ ժողովրդի եղբայրներն են: Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, եթե մի քանի արտասահմանյան պատվիրակություններ եկան, այցելեցին Եռաբլուր և Արցախ, դա առաջին հերթին Հունաստանն էր: Երկու հույն պատգամավորներ այցելեցին Եռաբլուր, այնուհետև այցելեցին Արցախ, հանդիպումներ ունեցան Արցախի ղեկավարության հետ: Մեր կոչը մեկն է՝ լույսի և խավարի պատերազմում հաղթելու է լույսը: Այլընտրանք չկա: Եթե իրենց հովանավորները նավթադոլարներն են, ապա մեր հովանավորն Աստված է և մեր քրիստոնեական հավատն ու բռունցքը: Մենք պետք է միավ որվենք, որպեսզի թույլ չտանք մեկ դար առաջ իրականացված հանցագործությունների կրկնությունը: Եվ թույլ չենք տալու: Այսօր մենք ունենք 4 անկախ պետություն՝ Հայաստան, Արցախ, Հունաստան և Կիպրոս: Եվ այս քառյակի միասնությունը հանգեցնելու է թուրքական ժխտողականության տապալման»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն էլ իր խոսքում ընդգծեց, որ մայիսի 19-ին լրանում է Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Ողբերգական այդ իրադարձությունները սկսվեցին 1916թ. և շարունակվեցին մինչև 1923թ.: Այդ ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում բնակվող շուրջ 350 հազար Պոնտոսի հույներ սպանվեցին և բռնի կերպով տեղահանվեցին: Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանությունը, որն իրականացվել է նույն ժամանակահատվածում, մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձություններից են»,- ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանի խորհրդարանը ճանաչել ու դատապարտել է Օսմանյան Կայսրությունում հույների ցեղասպանությունը: Դեսպանի խոսքով՝ սա ցույց է տալիս հայ և հույն ժողովրդի միասնականությունը, բարեկամական կապերը ու պայքարի վճռականությունը: Տայիսը նշեց, որ բոլորը պետք է հիշեն ու դատապարտեն հույների ու հայերի ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի նման հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն:

2015թ. մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում  Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Հայտարարության ընդունմանը միաձայն կողմ քվեարկեց 118 պատգամավոր:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference