Ես ընտանիք քանդող չեմ, դա հաստատ. Ջուսը պատմում է սիրելիի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը երգչուհի Ջուսի հետ խոսել էանձնական կյանքի մասին, ով վերջերս բացահայտեց, որ սիրելի ունի: Նրա ընտրյալը Վահագն Մանուկյանն է, նա 1995-1997 թթ-ներին եղել է Հայաստանի եւ Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, բայց այժմ աշխատում է որպես փաստաբան, ավելին՝ նախորդ տարի ճանաչվել է ՀՀ լավագույն փաստաբան:
Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ իրեն կատարյալ երջանիկ է զգում՝ գտել է այն միակին, ում կողքին վայելում է կին լինելու առավեությունը.
«Մենք ծանոթացել ենք ֆեյսբուքի միջոցով, որից հետո մոտ 10 ամիս նամակագրական կապով շփվեցինք իրար հետ, այդ ընթացքում անընդհատ ուզում էինք հանդիպել, բայց չէր ստացվում, գուցե չէինք համարձակվում, բայց մի օր պահն հասունացավ եւ նա առաջարկեց հանդիպել,- նշեց Ջուսն ու պատմեց առաջին ժամադրության մասին.
«Նա ինձ հրավիրեց գետի ափին գտնվող մի ռեստորան, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Ինձ հաճելի է, երբ տղամարդը մտածում է, թե ինչպես լավ ժամանակ պարգեւի կնոջը: Առաջին հանդիպմանը, ինչպես եւ հիմա, մենք չենք նկատում, թե ինչպես է ժամանակը թռչում, մեզ համար միասին լինելը շատ հաճելի է, իրարից երբեք չենք հոգնում, անգամ, եթե առավոտից երեկո միասին ենք լինում: Պետք է ասեմ, որ մենք շատ նման ենք իրար, նույն կերպ ենք մտածում, անգամ կարող ենք ինչ-որ մի պահի միեւնույն ռեակցիան տալ, կարող ենք անկախ մեզնից նույն բանը ասել, կամ սկսած նախադասությունները շարունակել: Մեր այս հատկանիշից շատ ենք ոգեւորվում, դա մեծ առավելություն է զույգերի համար, քանի որ, երբ զույգերը ներդաշնակության մեջ են, իրենք միեւնույն նպատակներն ունեն»:
Երգչուհին իր տղամարդու համար ունի հստակ պահանջներ.
«Ես միշտ ասել եմ՝ տղամարդը պետք լինի կայացած: Վահագնի առավելությունը նաեւ իր տարիքն է, նա 44 տարեկան է, շատ հասուն ու կայացած տղամարդ է: Ինձ պետք էր ուժեղ տղամարդ, ում կողքին ոչ մի բանի մասին չէի մտածի»,- նկատեց Ջուսը:
Երգչուհու եւ փաստաբանի միջեւ եղած հետաքրքրությունների տարբերությունները չի խոչընդոտում նրանց հարաբերություններին.
«Մենք իրար լրացնում ենք, մեր մասնագիտությունների տարբերությունները ավելի հետաքրքիր է դարձնում մեր կապը: Նրան շատ է հետաքրքրում իմ արվեստը, ինձ երբեք ոչինչ չի արգելում, երբեմն ինձ հետ գալիս է ձայնագրությունների ու անհրաժեշտության դեպքում շտկումներ է անում: Ի դեպ՝ նա շատ լավ ձայն ունի, գուցե հետագայում մի համատեղ աշխատաքն ներկայացնենք»,- ծիծաղելով հավելեց նա:
Ի դեպ՝ Ջուսի սիրելին ժամանակին ամուսնացած է եղել եւ ունի դուստր, բայց այժմ ամուսնալուծված է: Այս հարցի շուրջ Ջուսը շեշտեց.
«Պետք է բոլորի համար հատուկ շեշտեմ, որ Վահագնի ամուսնալուծությունից հետո ենք ծանոթացել: Առհասարակ՝ ինձ համար մի անխախտ կանոն ունեմ՝ հեռու մնալ ամուսնացած տղամարդկանցից, միշտ ասել եմ՝ ինձ համար ամուսնացած տղամարդը մահացած է, քանի որ ես ընտանիք քանդող չեմ, դա հաստատ: Վահագնը դուստր ունի, ում հետ շուտով կծանոթանանք, վստահ եմ՝ մեր մեջ լավ հարաբերություններ կլինեն: Պետք է նշեմ նաեւ, որ Վահագնը շատ ուշադիր հայր է ու դա ինձ շատ է դուր գալիս»:
Ապագա սկեսուր մայրիկի հետ Ջուսը եւս դեռ չի ծանոթացել, բայց արդեն պլանավորում են.
«Նա իմ մայրիկի հետ ծանոթացել է, բայց իր մայրիկի հետ մեր ծանոթությունը ուզում ենք հետաքրքիր կերպով կազմակերպել: Նրա մայրը ազգությամբ ռուս է, շատ ազատ ու առողջ մտածելակերպ ունի»,- պատմեց նա:
Ջուսը որոշում ունի՝ առաջին անհաջող նշանադրությունից հետո այլեւս չի նշանվի, փոխարենը՝ միանգամից կամուսնանա.
«Մեր հարաբերություններում ամեն բան դեպի զարգացում է գնում: Որոշել եմ այլեւս չնշանադրվել, քանի որ մի անգամ անհաջող փորձ ունեցել եմ: Միանգամից ամուսնություն կլինի, բայց կոնկրետ ժամկետներ չեմ ուզում նշել, հավանաբար այդ իրադարձությունը իրեն երկար սպասեցնել չի տա»,- հավելեց երգչուհին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



