Սիրուշոն եւ Անդրեն՝ գերմանական Daf BAMA Music Awards-ի նոմինանտներ
LIFEՀայկական երգարվեստի փորձառու արտիստներից Սիրուշոն եւ Անդրեն առաջադրված են գերմանական Daf BAMA Music Awards-ում՝ որպես Հայաստանում ամենասիրված երգիչ եւ երգչուհի։

Մրցանակաբաշխությունում ներկայացված են տարբեր երկրների ամենահայտնի եւ պահանջված աստղերը։ Օրինակ՝ Ռուսաստանից նոմինատներն են Ալսուն, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Յուլիա Սավիչեւան, Իսպանիայից՝ Ալեխանդրո Սանզն ու Դավիդ Բիսբալը, Հունաստանից՝ Սակիս Ռուվասը, որը հայ հանդիսատեսին հայտնի է Սիրուշոյի հետ զուգերգով, եւ ուրիշներ։
Ավելացնենք, որ 2008-ից անցկացվող մրցանակաբաշխությունը կոչված է պարգեւատրել եւ մեծարել նրանց, ովքեր իրենց խոսքն են ասում Արեւելյան Եվրոպայի երաժշտական ասպարեզում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



