Yerevan, 02.October.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես կործանել Ադրբեջանը

BLOG

Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ կարդում ես օրինակ մի քանի տասնամյակ առաջ ամերիկյան ստրատեգների արտահայտած մտքերը, գրած գրքերը, ակամա հիանում ես նրանց հեռատեսությամբ և հաշվարկների ճշգրտությամբ, հասկանում ես, որ տասնամյակներ առաջ եղած դիվանագիտական երևակայության փայլատակումներն այսօր արդեն այս կամ այն կերպ հաջողված կամ ընթացքի մեջ գտնվող նախագծեր են, որոնք տեղի են ունենում մեր աչքի առաջ։ 
Հետո մտքերով հետ եմ տեղփոխվում Հայաստան և ուզում եմ հասկանալ, թե օրինակ այս 25 տարվա մեջ մեր պետությունն ինչ հայեցակարգ և մարտավարություն է մշակել մեր գոյությանը սպառնացող ադրբեջանական հանրապետության ոչնչացման համար։ Նախ հուսով եմ, որ մեր երկրի ղեկավարները լավ են հասկանում, որ ազգային-կրոնական հակամարտությունների միակ վերջնական լուծումը կողմերից մեկի ոչնչացումն է, հուսով եմ նաև, որ չեն կարծում, թե այդ հավանական ոչնչացող կողմը մենք ենք լինելու։ 
Բայց մի բանում հուսով չեմ կարող լինել, որ Ադրբեջանը ոչնչացնելու ուղղությամբ մենք անկախության տարիներին խելք խելքի ենք տվել և մշակել ենք այդ հայեցակարգը։ Գիետք ինչու վստահ չեմ, ոչ չէ նրա համար, որ ինձ և հասարակության մյուս ներկայացուցիչներին նման մի հայեցակարգի գոյության մասին ոչինչ հայտնի չէ (լավ հասկանում եմ, որ նման ռազմավարական ծրագրերի մասին բացեիբաց չեն խոսում և հայտարարում), այլ այն պարզ պատճառով, որ իրականության մեջ, բացի նեղ մասնագիտական շրջանակների փոքրամասշտաբ նախաձեռնություններից և տեսական վերլուծություններից, ականատես չենք եղել այնպիսի տեղաշարժերի, որոնք ուղղված կլինեին Ադրբեջանի եթե ոչ կործանմանը, ապա գոնե ներքին ինչ-ինչ ցնցումների համար նախադրյալների ստեղծմանը։
Այնինչ այս պետությունը հիմնված է երկու այնպիսի սյուների վրա, որոնք այքան ոչ մնայուն, ոչ կայուն են՝ հայատյացություն և նավթադոլարներ։ Եթե նավթադոլարների չեզոքացումը համաշախարհային տնտեսական օբյեկտիվ գործոններից է կախված, ապա երկրորդը մենք հաստատ կարող ենք քանդել։ Ընդ որում, օրինակ Արևմուտք կարողացել է քանդել ազգային բավականին ամուր ինքնագիտակցություն ունեցող և ոչ պակաս բռնապետական և նավթադոլարներով ապրող արաբական մի շարք երկրներ։ Հիմա կասեք, թե մեր և ԱՄՆ-ի ներուժն ու ռեսուրսներն անհամեմատելի են։ Իսկապե՞ս։ Իսկ եթե այդքան քիչ են մեր հնարավորությունները, ինչո՞ւ Հայաստանում կա 1700 պետական ծառայողական մեքենա, իսկ Անգլիայում դրանց թիվը հարյուրը չի գերազանցում։ Բայց ինչևէ, չշեղվենք։ 
Եթե մենք պետական մակարադակով ռազմավարական նշանակություն տանք Հայաստանում թուրքագետների՝ մասնավորապես ադրբեջանագետների պատրաստմանը, ներգրավենք նրանց հստակ մշակված քարոզչահոգեբանական նախագծերի մեջ, և ամբողջ բեռը չթողնենք մեր որոշ մասնագետների անձնական նախաձեռնությունների վրա (ինչ եթե, մի օր նրանք որոշեն այլևս չզբաղվել այդ գործով), ապա կարող ենք ազդել ադրբեջանական լսարանի վրա, ուղղորդել նրան։ Չէ միայն չասեք, թե ֆեյսբուքի դարում, երբ ինֆորմացիոն հոսքերը փակելը խաղ ու պար չէ, չենք կարող անել դա թեկուզ բռնապետական և փակ երկիր համարովող Ադրբեջանում։ 
Իմ կարծիքով մենք Ադրբեջանի ներքին քայքայման համար ունենք այնպիսի նախադրյալներ, որոնց մասին վերջինս կերազեր ունենալ Հայաստանի պարագայում։ 
1.Մեր ազգային ինքնագիտակցությունը ամուր է։ Երբ մեզ հարցնում են, թե ով ենք մենք, մենք պատասխանում ենք հայ-քրիստոնյա։ Իսկ երբ ադրբեջանի քաղաքացուն են տալիս այդ հարցը նա կարող է պատասխանել՝ թուրք, մուսուլման, թաթար, կովկասցի, ադրբեջանցի, բաքվեցի, և այլն, և այլն։ Այսինք անգամ Ադրբեջանի իշխող թյուրքական տարրն էլ դեռ լավ չի հասկանում ինքն ով է։
2.Ներկայիս ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդներ՝ թալիշ, թաթ, ավար, լեզգի և այլն։ Ճիշտ է այս ժողովուրդների արժանապատնության զգացումը և ազգային ինքնագիտակցությունն արթնացնելու ուղղությամբ հայ մասնագետները տարել են բավականաչափ աշխատանք, սակայն ինչպես նշեցի, դրանք մեծ մասամբ անձնական և ոչ պետական նախաձեռնություններ են։ Մենք միատարր պետություն ունենք և մենք բոլորս քաղաքակրթական նույն ծիրում ենք, մեզ անհնար է այս առումով պառակտել։ Իսկ ահա մենք կարող ենք ներքին մեծ պառակտումներ հրահրել թշնամի երկրում։ 
Իհարկե Ադրբեջանի կործանման ռազմական տարբերակը միշտ կա ու կա, սակայն դրա կործանումը առավելագույնս դյուրին դարձնելու համար հարկավոր է լրջորեն մշակել այս պետությունը միջից պայթեցնելու ստրատեգիա։

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun