Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից
SOCIETYԵգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, կորել է ռադարներից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ:
Ինքնաթիռը 16 կմ մտել է Եգիպտոսի օդային տարածք, ինչից հետո անհետացել է ռադարներից: Այդ պահին օդանավը գտնվել է 11 հազար 300 մետր բարձրության վրա` Միջերկրական ծովի վերևում:
Egypt Air-ից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել որոնողական և փրկարար ծառայությունները:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



