«Յուվենտուսը» մերժել է «Ռեալի» առաջարկը
SPORTՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը:
«Tuttosport»-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 70-80 մլն եվրո, սակայն թուրինյան ակումբը մերժել է այդ առաջարկը: Աղբյուրը գրում է, որ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան «Յուվենտուսում» շարունակել:
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան անցյալ ամռանն է «Պալերմոյից» 32 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Յուվենտուս»: Իտալիայի 2015-16թթ. առաջնությունում նա մասնակցել է 34 խաղի, խփել է 19 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



