Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
INTERNATIONAL NEWSՉորեքշաբթի ահաբեկիչները սկսել են ռմբակոծել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միանգամից մի քանի թաղամասեր: Քրիստոնեական Ազիզիա թաղամասում զոհվել է 4 մարդ, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով քաղաքի աշխարհազորայինների իրենց աղբյուրին:
Ավելի վաղ Sputnik գործակալությունը հաղորդում էր Համդանիա շրջանում ևս երեք խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
«Ահաբեկիչներն այսօր ռմբակոծել են Հալեպի միանգամից մի քանի թաղամասեր և կենտրոնական հատվածը: Ազիզիայում բեկորային վիրավորումներից զոհվել է չորս մարդ: Ալ-Ռազի և Ալ-Ջամիա հիվանդանոցներում մոտավորապես 15 վիրավոր է բերվել»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:
Այս պահին գործում է ռազմական ավիացիան, հարվածներ են հասցվում ահաբեկիչների կրակային դիրքերին:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



