Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


Համբուրգի ազգությամբ թուրք պատգամավորն իր պարտքն է համարում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդրի լուսաբանումը

POLITICS

Արցախ մայիսի 18-ին  ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագիպատգամավորներ Ուլլա Ելպքեն ևՀամբուրգի խորհրդարանիպատգամավորներ Մարտին Դոլցերն ուՀասան Բուրգուջօղլին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված  ազատամարտիկների շիրմաքարերին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, եվրոպացի պատգամավորներին այնուհետև ընդունել է  ԼՂՀ ԱԺ նախագահ ԱշոտՂուլյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Գերմանայից ժամանած պատգամավորների՝ Արցախում հանդիպումներ ունենալու որոշումը և նշել, որ այդպիսի այցելությունները և մտքերի փոխանակումը, հատկապես այս օրերին, շատ կարևոր են տարածաշրջանում կայունության ապահովման և  խաղաղության հաստատման ուղիների որոնման տեսանկյունից:

«Մեզ համար շատ կարևոր էոր Գերմանիայի քաղաքական մտածողության մեջ հավաստի տեղեկատվություն լինիԱրցախի մասինքանի որ Մինսկի խմբի անդամ և ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած երկիրը իրատեսականգնահատական պետք է ունենա վերջին իրադարձությունների մասին»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն, երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի քննարկման մասին և հույս հայտնել, որ դրա ընդունումը կարող է ազդանշան լինել ղարաբաղյան  կարգավորման հարցում Գերմանիայում նոր տեսակետների և կողմնորոշումների ձևավորման համար:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այլ ճանապարհ, քան խաղաղ բանակցային լուծումն է, չենքտեսնում»,- նշել է Ուլլա Ելպքեն:

Խորհրդարանականների խնդրանքով Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիային, նշելով, որ այն նոր ցեղասպանություն իրականացնելու հերթական փորձ էր, որ կանխվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից:

«Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն արժանի պատասխան կլինիանպատժելիության զգացում ապրող այն ուժերին, որոնք ցանկանում են Արցախի Հանրապետության հանդեպռազմական գործողությունների միջոցով խնդիրներ լուծել»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Հանդիպման ընթացքում Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը  կարևորել է Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության դեմ Դաշնությունում սկիզբ առած շարժումը, նշելով, որ պատմական հիշողությունը պետք է դաս լինի նոր սխալներ թույլ չտալու համար:

Համբուրգի պատգամավոր, ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլուն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն հիմնավորված է գնահատել: «Ես իմ պարտքն եմ համարում այդ խնդրի լուսաբանումն ու տեղեկատվությանսփռումը»,-նշել է խորհրդարանականը:

Այնուհետև կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

 

Team Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)